Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) 

«Անդիպլոմ» միլիոնատերերը. ՔՊ-ականները հերքում են Փաշինյանի թեզը

Վերլուծական

Երեկ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անչափ ռեզոնանսային մի միտք էր հայտնել. նա, մասնավորապես, նշել էր՝ «Եթե մարդն ամիսը 75.000 դրամ աշխատավարձով է աշխատում՝ եկեք հասկանանք, թե դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ նորմալ կրթություն չի ստացել, ուրիշ բան չի նշանակում: Ընդ որում,  բարձրագույն կրթության մասին չէ միայն խոսքը, այլև՝ մասնագիտական»: Այսինքն, ըստ վարչապետի, եթե մարդ ցածր աշխատավարձ է ստանում, ապա նրա մասնագիտական որակները ցածր են, հետևաբար, եթե նա բարձր աշխատավարձ է ստանում, ուրեմն ունի անչափ բարձր մասնագիտական որակներ:

Սակայն, արի ու տես, որ հենց Նիկոլ Փաշինյանի թիմակիցները իրենց սեփական օրինակով գալիս են ապացուցելու վարչապետի առաջ քաշած այս թեզի իրականությունից հեռու լինելը: 

Դիցուք՝ ամիսներ առաջ համացանցում ակտիվորեն շրջանառվում է ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի հարցազրույցը, որում նա նշել էր, որ թեև ԱԺ պատգամավոր է, այնուամենայնիվ, չունի  բարձրագույն կրթություն, սակայն պլանավորում է ստանալ:

Մամուլը գրել էր, որ Սահմանադրական փոփոխությունների տխրահռչակ նախագծի հեղինակ, իշխանական «Իմ քայլը» ֆրակցիայի պատգամավոր Վահագն Հովակիմյանը, փաստորեն, պարզվում է, ոչ միայն իրավաբան չէ, բայց ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում լուրջ-լուրջ նախագծեր է ներկայացնում ու հիմա էլ երկիրը փոթորկած նախագծի հարակից զեկուցող է, այլև առհասարակ չունի բարձրագույն կրթություն: Այսպես, ըստ parliament.am կայքում տեղադրված պատգամավորի կենսագրության, նա 1991-1993թթ. սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: 1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և քաղաքագիտության ֆակուլտետում: Ինչպես նկատելի է, Վահագն Հովակիմյանը երկու ֆակուլտետի անուն է նշել: Իր նշած 1-ին ֆակուլտետում նա սովորել մեկ տարի, իսկ այն, ինչ նշել է՝ որպես երկրորդ ֆակուլտետ, առհասարակ այդ անունով ֆակուլտետ չկա: Ճիշտ է` հետո մամուլը գրեց, որ Հովակիմյանին մեկ օրում հաջողվել էր բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ հայթայթել:

Ինչպես գիտենք՝ իշխող խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Նրան փոխարինելու է «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Եղիազարյանը: Պարզվում է՝ Գայանե Եղիազարյանը չունի բարձրագույն կրթություն: Ավարտել է Երևանի թիվ 175 դպրոցը, դրանից հետո՝ աշխատանքի անցել Երեւանի Հաստոցաշինական գործարանին կից գործող բնական քարերի արտադրամասում, ապա «Նարեկ» լիակատար տնտեսական ընկերությունում, այնուհետեւ` «Նարեկ Տոպազ» ՍՊԸ-ում՝ որպես որակի պատասխանատու:

Մալաթիա Սեբաստիայի նախկին թաղապետ Դավիթ Կարապետյանը, կարծես թե, նույնպես չունի բարձրագույն կրթություն և հետևաբար նաև Հանրային ծառայության մասին օրենքով չունի այդ պաշտոնը զբաղեցնելու իրավունք։ (Հավանաբար այս է պատճառը, որ վերջինիս կենսագրականը բացակայում էր քաղաքապետարանի կայքից)։

Մամուլը գրել էր, որ, կարծես թե, բարձրագույն կրթություն չունի նաև Սյունիքի արդեն նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի որոշմամբ՝ Կոռնիձորի վարչական ղեկավար է նշանակվել 57-ամյա Լենտուշ Հակոբջանյանը, որը չունի բարձրագույն կրթություն։

Փաշինյանի քավոր՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը չորս տարի սովորել է տնտեսագետ-միջազգայնագետ մասնագիտացմամբ, թերևս գործ ունենք թերի բարձրագույն կրթության հետ:

Եվ վերջապես հենց ինքը՝ վարչապետ Փաշինյանը, դուրս էր մնացել ԵՊՀ-ից, այսինքն՝ ասել, որ վարչապետը, ով այսօր ստանում է միլիոնների հասնող աշխատավարձ, ունի փայլուն բարձրագույն կրթություն, միանշանակ սխալ կլինի:

Հետևաբար հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Փաշինյանն ու իր թիմակիցները ակնհայտ թերի բարձրագույն կրթությամբ հաջողում են ստանալ 600 հազարից բարձր աշխատավարձ, ինչո՞ւ այդ դեպքում վարչապետի երեկ հնչեցրած թեզը չի տարածվում ՔՊ-ական պաշտոնյաների վրա...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսական ակցենտով խոսացող հայ «արևմտամետները» Անգլիայում և Կանադայում կրթություն ստացած Բագրատ Սրբազանին ասում են «ռսի ագենտ»․ Կարեն ՔոչարյանՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Վաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանԵրթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք)Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթիԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա ՎարդանյանՀայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանԻնչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Զանգե´ր, ղողանջե´ք․ Հաղարծնի վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց զանգերը (տեսանյութ)Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն ՄելիքյանՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը ՀայաստանումԱլեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ)Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մեզ միայնակ չթողնեք. 20-ամյա ուսանողի խնդրանքը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ)Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը․ 168.am Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր ՄարտիրոսյանՍա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ)Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար ՂազարյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Կարճ ժամանակ է մնացել, համբերե'ք և կտեսնե'ք. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանՆահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացան երթին (տեսանյութ)Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ․ ՀԺ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ ԿոլոմինաԵրուսաղեմում Տիրոջ գերեզմանից դուրս է բերվել Բարեբեր կրակը (տեսանյութ, լուսանկարներ) Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել ենԽոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ) Քայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ
Ամենադիտված