Բրեդ Փիթի և Էմիլի Ռատաժկովսկու հարաբերությունների մասին լուրերը հասել են Անջելինա Ջոլիին
ФотографииԱնջելինա Ջոլիին հասել են լուրերն այն մասին, որ Բրեդ Փիթը հանդիպում է Էմիլի Ռատակովսկու հետ։ Այս մասին հայտնում է Hollywood Life-ը։
Ջոլիին մոտ կանգնած աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ դերասանուհին սովորաբար անտեսում է լուրերն այն մասին, թե ում հետ է հանդիպում իր նախկին ամուսինը։ Նա հավելել է, որ 47-ամյա աստղը տեղյակ է Փիթի և Ռատակովսկու սիրավեպի վերաբերյալ բամբասանքների մասին, բայց նրան միայն հետաքրքրում է, թե ինչպես կարող է ազդել նախկին ամուսնու անձնական կյանքը նրանց ընդհանուր երեխաների վրա։ Ըստ ինսայդերի՝ Ջոլին կսկսի անհանգստանալ միայն այն դեպքում, եթե Փիթի հարաբերություններն իր նոր սիրելիի հետ լրջանան։
«Իհարկե, այս լուրը գրավեց Անջելինայի ուշադրությունը, բայց նրա համար խնդիր չդարձավ։ Եթե գա այն օրը, երբ Բրեդ Փիթը գա նրա մոտ և ասի, որ ցանկանում է իր նոր սիրելիին ներկայացնել իրենց երեխաներին, նա ուշադրություն կդարձնի դրան։ Բայց մինչ այդ պահը նրան բացարձակապես չեն հետաքրքրում նրա սիրավեպերը», - լրագրողների հետ կիսվել է ինսայդերը:
Որոշ ժամանակ առաջ համացանցում լուրեր հայտնվեցին 58-ամյա Բրեդ Փիթի և 31-ամյա Էմիլի Ռատաժկովսկու սիրավեպի մասին։ Ըստ լրատվամիջոցների՝ նրանք շատ ժամանակ են անցկացնում միասին, սակայն պաշտոնապես դեռ չեն հանդիպում։