Armenia and Italy discuss military cooperation Heads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin Aliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energy At suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani Badalyan Suren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in Yerevan France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex 

«Հրապարակ». Եպիսկոպոսները դեմ են ստորացուցիչ խաղաղություն կնքելուն

Armenian Press

«Հրապարակ» թերթը գրում է.

Ամենայն հայոց կաթողիկոսն առանձին առանձին հանդիպել է նախկին նախագահների հետ։ Մոտ օրերս սպասվում է համատեղ հանդիպում։ Տեղեկատվական արտահոսք եղավ, որ որոշ եպիսկոպոսներ չեն կիսում ՀՀ առաջին նախագահի հնչեցրած կարծիքները։ Ըստ որոշ լուրերի, Վեհափառը ՀՀ առաջին նախագահի դիրքորոշմանը համաձայն է, սակայն դրան դեմ են ընդդիմադիր եպիսկոպոսները, եւ նրանք վերջինիս վրա ճնշում են գործադրում։ Լուրեր կային, որ Վեհափառը հեռախոսազրույց է ունեցել նաեւ Փաշինյանի հետ, իսկ վերջինս այդ մասին պատմել է իր թիմակիցներին՝ խորհրդարանում փակ հանդիպման ժամանակ։

Առաջին նախագահի ու կաթողիկոսի հանդիպման մասին լուրը մասամբ հաստատեց Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը՝ տնօրեն Եսայի քահանա Արթենյանն իր էջով տեղեկացրեց, որ ՀՀ եւ ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով Ամենայն հայոց կաթողիկոսն առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ, եւ նախորդ օրը տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Իսկ «առանձնազրույցի բովանդակության եւ նաեւ վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են» եւ «նպատակ են հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը»։ Մոտավորապես նույնը տարածեց նաեւ ՀՀ առաջին նախագահի գրասենյակը՝ այդ «հորինվածքները․․․ միտված են իշխանության եւ ընդդիմության հնարավոր երկխոսության վիժեցմանը»։ «Ամենայն հայոց կաթողիկոսը եւ ՀՀ առաջին նախագահը քառասուն տարվա գործընկերներ են՝ Գեւորգյան ճեմարանում եւ «Էջմիածին» ամսագրում համատեղ աշխատանքի ժամանակներից։ Ուստի, նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն»,- գրել է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։

Առնվազն 2 հարց է ծագում․ արդյոք նախագահների հանդիպումներն ի սկզբանե միտվա՞ծ էին «իշխանության եւ ընդդիմության երկխոսությանը», եւ ովքե՞ր են դա վիժեցնողները։ Իսկ թե ովքեր են ընդդիմադիր հոգեւորականները, դժվար չէ կռահել՝ լսելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հարցազրույցը․ «Լեւոնիզմի վրա եթե վաղուց գերեզմանաքար դրած լինեինք, այսօր մեր հայրենիքն այսքան փոքր, իսկ Եռաբլուրն այսքան մեծ չէր լինի: Այդ ազգակործան գաղափարին հետեւելով է, որ ոմանք կարծում են, թե Նախիջեւանը պետք է Ադրբեջանինը լինի, Կարսն ու Արդահանը պետք է Թուրքիայինը լինեն»։ 

Եղե՞լ են արդյոք քննարկումներ Վեհափառի եւ բարձրաստիճան հոգեւորականների միջեւ՝ երկիրն օրհասական վիճակից դուրս բերելու շուրջ։ «Ե՛վ այո, ե՛ւ ոչ»,- պատասխանեց Միքայել Սրբազանը։ «Ի՞նչ կա դրա մեջ, այսինքն։ Բոլոր հարցերը քննարկվել են Վեհափառի հետ տարբեր մակարդակներում, ինչպես որ ցանկացել է Վեհափառը, բայց դա չի քննարկվել հատուկ այդ ձեւաչափով հանդիպմանը ներկայացնելու համար»։ 

- Կարգավորման երկու հակասական տարբերակի մասին արդեն լսել ենք՝ ՀՀ առաջին նախագահի եւ երկրորդ նախագահի կողմից առաջ քաշված։ Կա՞ն հոգեւորականներ, ովքեր դեմ են Տեր-Պետրոսյանի դիրքորոշմանը։ 

- Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշման հետ ո՞վ է համաձայն որ։ Մեր եկեղեցում ես չգիտեմ՝ քանի հոգի կա, որ համաձայն է Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումների հետ։ 

- Օրինակ, Վեհափառ հայրապետը համաձա՞յն չէ։ 

- Ո՞վ ասաց։ Ոչ։ Նման բան չկա։ 

- Այսինքն՝ եկեղեցում համաձայնություն չկա՞ այս պահին։ 

- Ոչ, սա ուղղակի քննարկում է։ 

- «Չորրորդ իշխանությունն» էր պատասխանել Ձեր հարցազրույցին, գրել են․ «Ու այս մարդը մի ամբողջ թեմի առաջնորդ է» եւ այլն:

- Ուրեմն բավական լուրջ է վիճակս, ուրեմն փողոց դուրս չգամ այլեւս։ 

- Դե ոչինչ, բոլոր կողմերից էլ կլինեն սուր ելույթներ։ Իսկ ո՞ւմ էր պետք խորհրդապահական հանդիպման մանրամասները բացահայտելը, լուրեր շրջանառելը։ Իրոք, տպավորություն է, որ ուզում են, որ ոչ մի բան չլինի։ 

- Իհարկե, ուզում են, որ ոչ մի բան էլ չլինի։ Դա ուզողը մեկ հոգի պետք է լինի, ու իշխանության ներկայացուցիչները պետք է ուզեն, ուրիշ ո՞վ պետք է ուզի։ 

Կա՞ն արդյոք հակասություններ եպիսկոպոսների ու Ամենայն հայոց կաթողիկոսի միջեւ, այլ բարձրաստիճան հոգեւորականներ նույնպես չեն շտապում բացահայտել։ «Շրջանառվող այդ լուրերն անհեթեթություն եմ համարում։ Կարող եմ ասել, որ երկրի առաջ ծառացած մարտահրավերները լուծելու համար որեւէ եկեղեցական չի կարող զլանալ՝ իր  ներգրավվածությունն ունենալ»,- ասում է Դիվանապետը՝ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ նշելով նաեւ, որ կաթողիկոսի հանդիպումները փակ ռեժիմով են ընթանում, եւ որեւէ տեղեկության ինքը չի տիրապետում։ Հարցին՝ իսկ ինքն անձնապես ի՞նչ է կարծում՝ պե՞տք է ստորագրենք փաստաթուղթ Թուրքիայի, Ադրբեջանի հետ, Արշակ Սրբազանը պատասխանեց․ «Քաղաքական գործընթացները չափազանց վատ սցենարով են ընթանում հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Տարբեր քաղաքական գործիչներ տարբեր հանգուցալուծում են կանխագուշակում։ Ես միայն  կարող եմ ասել, որ մենք պետք է բոլոր ջանքերը ներդնենք կոնսոլիդացվելու համար, բոլոր միջոցներն օգտագործենք, որպեսզի կանխենք արհավիրքը»։

Կանխել արհավիրքը․ սա բոլորն են նշում՝ նախկին նախագահները, եկեղեցին։ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին հարցրինք, թե հավատո՞ւմ է, որ նախագահների ու եկեղեցու միջեւ հանդիպումները դրական արդյունք կունենան։ «Հուսանք եւ սպասենք։ Այո, եղել են տարբեր դիրքորոշումներ, որոնք գալիս, ինչ-որ տեղ հատվում են, բայց միեւնույն ժամանակ էլ նախագահներն իրենք ցանկություն են հայտնել ու հետեւողական են գտնվել, որ այս հանդիպումները շարունակվեն»,- ասաց նա։ 

- Բայց տեսակետները կարծես չեն հատվում։ Ավելի ճիշտ՝ հատվում են միայն մեկ կետում, որ, այո, պետք է լուծել ճգնաժամը։ Ձեր կարծիքով, ո՞րն է ճանապարհը, պե՞տք է կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրել։ 

- Ես միշտ ասել եմ, որ պատերազմը խելագարի գործ է, բայց անպատիվ խաղաղությունն էլ է խելագարի գործ։ Մենք իրավունք չունենք անպատիվ, ստորացած վիճակով, պայմաններով ու թելադրանքով որեւէ կերպ խաղաղություն կնքելու։ Խաղաղությունը չպետք է բացակայի մեր օրակարգից, բայց ինչպե՞ս․ սա է հարցը։  

- Ի՞նչ եք կարծում՝ եպիսկոպոսները եւ կաթողիկոսարանը համերա՞շխ են, համակարծի՞ք են։   

- Հիմնականում՝ այո։ 

Փաստորեն, եթե իրոք Ամենայն հայոց կաթողիկոսը համամիտ է Տեր-Պետրոսյանի հետ, որը պատահական չէ, որ Հանրայինի եթերում գովաբանում ու կոմպլիմենտներ էր ասում Վեհափառի հասցեին, ապա նկատենք, որ ակտիվ եպիսկոպոսները տրամագծորեն այլ կարծիքի են։ Ստացվում է, որ Գարեգին Բ-ն ոչ մեկի հետ անկեղծ չէ։ Առաջին նախագահին ցույց է տալիս, որ նրա կողքին է, եպիսկոպոսների առաջ այլ խաղ է տանում։ Իսկ եթե իսկապես նաեւ Փաշինյանի հետ է շփվում, ուրեմն գործ ունենք երկակի խաղի հետ։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex
Most Popular