Նիկոլա Պելցը Valentino-ի ցուցադրությանը ներկայացել է թափանցիկ բլուզով
PhotosԲրուքլին Բեքհեմը և Նիկոլա Պելցը ներկա են եղել Valentino-ի գարուն/ամառ 2023 հավաքածուի ցուցադրությանը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում։ Բեքհեմի կինը հրապարակման համար ընտրել է թափանցիկ սպիտակ բլուզ՝ ասեղնագործությամբ, հայտնում է Daily Mail-ը։
Ծաղիկով ասեղնագործված բլուզի տակ 27-ամյա Նիկոլա Պելցը սև կրծկալ է կրել։ Կերպարը լրացնում էին լայն ջինսերն ու սպիտակ բարձրակրունկ կոշիկները։ Սպիտակեցված հոնքերը, որոնք հակադրվում էին աղջկա մուգ մազերի գույնին, դարձել են դիմահարդարման համար վառ շեշտ:
Նիկոլա Պելցի ամուսինը՝ 23-ամյա Բրուքլին Բեքհեմը, ընտրել է ծավալուն վանդակավոր բաճկոն՝ սպիտակ Valentino շապիկով, ուղիղ կտրվածքով բաց ջինսե տաբատի և հաստ ներբաններով սև երկարաճիտ կոշիկների հետ։ Նրա մազերը հարդարված էին բոբ կտրվածքով՝ 90-ականների սկզբի ոճով։