Стартовал официальный визит главы МИД Армения Арарата Мирзояна в Будапештe. Исламское сопротивление Ирака заявило, что нанесло ракетный удар по израильскому порту Хайфа В Иране от наводнения пострадали более 5000 человек Министр ИД РА Арарат Мирзоян посетит с официальным визитом Венгрию Помощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в Армению CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо изменений Делегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБР Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте 

Դատապարտում ենք ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամի նշանակելու մոտեցումը. հայտարարություն

Политические

Հայտարարությունում ասվում է. «ՀՀ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը 2022թ․ հոկտեմբերի 3-ին առաջադրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների թեկնածուներին։ Համաձայն ՀՀ ԱԺ Կանոնակարգ օրենքի` այս թեկնածուները համապատասխան մշտական հանձնաժողովի, այն է՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կառաջարկվեն Ազգային ժողովի քվեարկությանը։ Թե՛ հանձնաժողովում, թե՛ Ազգային ժողովում փաստացի միայնակ որոշում է կայացնում Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը՝ խորհրդակցելով, թերևս, միայն կուսակցության վարչության հետ: Հետևաբար՝ ամենայն հավանականությամբ,  առաջադրված թեկնածուները կընտրվեն Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության կողմից՝ առանց առարկությունների։ 

Խիստ անընդունելի է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջադրում է տվյալ կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանին, որը 8-րդ գումարման Ազգային ժողովի պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է: Պարոն Հովակիմյանը զբաղվում է ակտիվ քաղաքական գործունեությամբ՝ առնվազն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ստեղծման օրվանից և պատասխանատու է եղել տարբեր ընտրություններում կուսակցության մասնակցության համակարգման համար: 

Կուսակցական կարկառուն ներկայացուցչի առաջադրումն իշխող քաղաքական ուժի կողմից ինքնին ստվերում է ժողովրդավարական առաջընթացը, ընտրական օրենսդրության և գործընթացների շարունակական բարելավման այն ահռելի աշխատանքը, որն իրականացվել է կառավարության, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, տեղական և միջազգային կազմակերպությունների համատեղ ուժերով: Այն ի սկզբանե կասկածի տակ է դնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախությունը և քաղաքական չեզոքությունը՝ անկախ կուսակցական տոմսը վայր դնելու ձևական արարողությունից և չեզոքության մասին հայտարարություններից ու խոստումներից: Այս նշանակմամբ ռիսկի տակ է դրվելու ԿԸՀ վարկանիշը՝ անկախ մյուս անդամների աշխատանքի որակից, ջանադրումից և անկողմնակալությունից:

Ի լրումն իշխող կուսակցության հայտնի քաղաքական գործչին անկախ մարմնի նախագահի պաշտոնում առաջադրելու ինքնին բացասական երևույթի դատապարտման՝ անհրաժեշտ ենք համարում նաև հրապարակային գնահատական տալ վերջին տարիների ընտրական օրենսդրության բարեփոխումների գործընթացում Վահագն Հովակիմյանի դերակատարմանը, որը հանդես է եկել խնդրահարույց օրենսդրական նախաձեռնություններով, որոնք նպատակադրված են եղել մեկ կուսակցության շահի սպասարկմանը, մշակվել են փակ դռների ետևում և միտված են եղել թափանցիկության ու հաշվետվողականության նվազեցմանը՝ հակադրվելով այս ոլորտում ներդրվող  մասնակցային գործընթացներին։ 

Միանշանակ է, որ իշխող կուսակցության կողմից իր գործչի նշանակումը չի նպաստում հետագա ընտրությունների ազատ և արդար անցկացմանը, և վտանգում է 2018թ. թավշյա հեղափոխության հիմնական ինստիտուցիոնալ ձեռքբերումը, որը թույլ է տվել գործող կառավարությանը հանդես գալ որպես ժողովրդավարական: Ինչպես բազմիս հայտնել ենք իշխանություններին պատգամավորական, մասնագիտական, ինչպես նաև վարչապետի մակարդակում, ևս մեկ անգամ հանրայնորեն պնդում ենք. Վահագն Հովակիմյանի նշանակումը ԿԸՀ նախագահի պաշտոնում կլինի ապացույց նեղ խմբային քաղաքական շահի արժևորման՝ ի վնաս որոշումների կայացման գործընթացում ժողովրդավարական սկզբունքների, այդ թվում` հանրային մասնակցության ապահովման ու հանրային կարծիքի հանդեպ հարգանքի:

Խստորեն դատապարտում ենք իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը և պահանջում ենք վերանայել առաջադրումը։ 

ԿԸՀ անդամի, և մասնավորապես՝ նախագահի պաշտոններում պետք է առաջադրվեն բացառապես անկուսակցական և քաղաքական գործունեություն չծավալող անձինք՝ ապահովելու Հայաստանի Հանրապետությունում ազատ և արդար ընտրությունների՝ նոր ձևավորվող ժողովրդավարական հիմքերի ամրապնդումն ու ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրազեկ քաղաքացիների միավորում

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ

«Գյումրու առաջընթաց»

«Ռեստարտ Գյումրի» /Գյումրու «Ռեստարտ» նախաձեռնությունների կենտրոն ՔՀԶ ՀԿ

Կանանց իրավունքների տուն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

Իրավունքի զարգացման  և պաշտպանության հիմնադրամ

Մարդու իրավունքների տուն Երևան ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Татоян напоминает: Осознают ли депутаты «ГД», что совершают преступление, предусмотренное статьей 329 УК?Стартовал официальный визит главы МИД Армения Арарата Мирзояна в Будапештe.Ереванский метрополитен с 13 мая будет работать до полуночиМы видим искреннее стремление Армении достичь мира: интервью посла Литвы в АрменииДепутат: Власти пытаются заранее «свалить» возможные пограничные провокации на архиепископа БагратаВ Ереване сильным ветром повреждены крыши и деревьяInstagram представил «секретные» Stories: Что это такое и как это работает?Правозащитники намерены оказать мирным демонстрантам юридическую помощьЮрий Навоян: в нынешних реалиях антисистемы теннисный турнир Armenian Diaspora Cup является позитивным примером и объединяющим фактором В городе Лонг-Бич в Калифорнии сложилась чрезвычайная ситуация из-за вспышки туберкулезаНа территории Армении есть закрытые автодорогиВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 6 МАЯИсламское сопротивление Ирака заявило, что нанесло ракетный удар по израильскому порту ХайфаВ Израиле запретят вещание Al JazeeraВ Ереване обнаружили труп мужчины, повесившегося на деревеТеплые объятия архиепископа Баграта Галстаняна и Игоря Хачатурова во время шествияТысячи жителей Венгрии вышли на антиправительственные протестыПредстоятель Ширакской епархии: Полностью поддерживаю курс архиепископа БагратаВ Иране от наводнения пострадали более 5000 человекТерапия светом может улучшить работу мозга на молекулярном уровнеМинистр ИД РА Арарат Мирзоян посетит с официальным визитом Венгрию Путин передал поздравления с Пасхой патриарху КириллуМинистры иностранных дел Турции и Ирана обсудили региональные события54-летняя Дженнифер Лопес вышла в свет в прозрачном костюмеПомощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в АрмениюДвижение «Тавуш во имя родины» продолжило свое шествие в ЕреванВ ЕС сообщили, что Россия готовит диверсию в Европе CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо измененийАрхиепископ Баграт Галстанян обратился к властям РА: Говорю вам на вашем языке: ведите себя хорошо, покайтесьДелегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБРВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 5 МАЯДвижение, возглавляемое архиепископом Багратом, принимает участие в Святой Литургии в Ахарцине Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали
Самое популярное