Փաշինյանի հայտարարությունից հետո Արցախում բուռն քննարկումներ են․ թույլ չենք տա, որ օտարածին անձը կործանի Արցախը․ Դավիթ Գալստյան
НКԷլ չենք հաջողելու Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս բերելու հարցում․ գնալու եմ խաղաղության հաստատմանը․ սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ խորհրդարանում արված հայտարարության մի մասն է։
Ինչպե՞ս են Արցախում մեկնաբանում այս ելույթը և արդյո՞ք հրատապության կարգով կամ արտահերթ նիստ հրավիրելու է Արցախի ԱԺ-ն կամ առանձին քաղաքական ուժերը։
«2019-ի օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի հրապարակում հայտարարեց «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ այսօր փորձում է «ձեռքերը լվանալ» Արցախի հայկականությունից, Արցախից։ Բայց վստահ եմ, ժողովուրդը ոտքի կկանգնի և թույլ չի տա այդ օտարածին երևութին կործանել Արցախը», -այս մասին -ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի աղմկահարույց հայտարարության առնչությամբ արցախցիների արձագանքին՝ պատգամավորն ասաց, որ այս պահին հասարակական ու քաղաքական լայն շրջանակներում բուռն քննարկումներ են ընթանում։
«Իհարկե, մեզ համար անընդունելի են նման ձևակերպումներն ու մոտեցումները։ Թե կոնկրետ ի՞նչ նախաձեռնություններ կլինեն՝ ի պատասխան Փաշինյանի այդ հայտարարության, առայժմ պարզ չէ, կարող եմ ասել, որ նման մտադրություններ, այդուհանդերձ կան»։
Արա Ալոյան