Պուտինը մտադիր է հեռացնել Սերգեյ Շոյգուին. ISW
РоссияՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հող է նախապատրաստում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին աշխատանքից ազատելու համար՝ պատերազմում անհաջողությունների մեղքը գցելով նրա վրա:
Այժմ Կրեմլի ղեկավարը ուժայինների շրջանում աջակցություն է փնտրում՝ փորձելով ամրապնդել իր դիրքերը, հայտնում է «Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը» (ISW)։
Ըստ վերլուծաբանների՝ մասնակի մոբիլիզացիայի և ռազմաճակատում ձախողումների առնչությամբ աճող քննադատությունը Պուտինին ստիպում է մեղադրել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին: