Պուտինը չի կատակում․ Բայդենն ահազանգել է աշխարհին սպառնացող վտանգի մասին
ԱՄՆԱշխարհը բախվում է միջուկային զենքի կիրառման անմիջական սպառնալիքի հետ։
Այդ մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է tvc.ru-ն։
Նրա խոսքով՝ Կուբայի ճգնաժամից հետո առաջին անգամ է, որ նման իրավիճակ է ստեղծվել։
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ Ռուսաստանի նախագահին «բավականին լավ» է ճանաչում։
Ըստ Բայդենի՝ Վլադիմիր Պուտինը չի կատակում, երբ խոսում է մարտավարական միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին։ Իսկ դա, ըստ ԱՄՆ նախագահի, ուղիղ ճանապարհ է դեպի լայնածավալ միջուկային պատերազմ։