EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) Armenia, Azerbaijan FMs to meet today in Kazakhstan London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia 

«Փաստ». Ներքին զավթում. գործող իշխանություններն ավելի մեծ ուժով են սեղմում պետության կոկորդը

Armenian Press

«Փաստ» օրաթերթը գրում է. «2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ արատավոր երևույթներն արմատախիլ անելու խոստումների ալիքի վրա, ինչին նրան ճանաչողները բացարձակ չէին հավատում, սակայն հավատացողներն անհամեմատ շատ էին: Հիմա այնպիսի պատկեր ունենք, որ անցյալը կարող է շատ դեպքերում ուղղակի գունավոր երազ թվալ։ Պատերազմի ու փաշինյանական պարտության, բազմաթիվ կորուստներից զատ, դժգույն իրավիճակը հատկապես տեսանելի է պետական կառավարման համակարգում, որտեղ կուսակցականացման արշավը շարունակվում է։ Մի խոսքով՝ ՔՊ-ն շարունակում է ներքին զավթման գործընթացը:

Բազմաթիվ են դեպքերը, երբ պետական համակարգի աշխատողները, որոնք չեն կիսում իշխող ուժի՝ ՔՊ-ի քաղաքական ուղեգիծը, թիրախավորվում են կամ ազատվում աշխատանքից։ Եվ, անկախ մասնագիտական որակներից ու կրթությունից, ՔՊ-ական լինելը, առավել ևս 2018 թվականին «քայլած» լինելը նշանակում է մրցակցային առավելություն։ Եվ այդպիսի մարդկանց առաջ բացվում են բարձր պաշտոններ զբաղեցնելու դռները։ Իսկ օրինակները բոլորիս աչքի առաջ են, թե ինչպես կարող են այնպիսի անձնավորություններ, որոնց հիմնական գործը նախկինում եղել է պարտքով տարբեր բարեր ու զվարճանքի այլ վայրեր հաճախելը, հիմա հայտնվել են պետական կառավարման առանցքային օղակներում։

Ու այսքանից հետո էլ զարմանում ենք, թե ինչու է պետական համակարգը այսքան խցանված վիճակում հայտնվել, որ հազիվ է արձագանքում արտաքին ազդակներին ու եղած խնդիրներին։ Բայց այս ամենը չէր բավարարում իշխանությունների՝ օրեցօր աճող ախորժակը, և նրանք անցան նաև հանրային կյանքի մի շարք կարևորագույն այլ օղակները ամբողջովին զավթելու գործելակերպին։ Եվ այս առումով Փաշինյանի նշանառության տակ առաջին հերթին հայտնվեց դատական համակարգը՝ մասնավորապես Սահմանադրական դատարանը։ Իշխանությունները կիրառեցին իրենց ձեռքի տակ եղած բոլոր լծակները ՍԴ-ում ամբողջովին իրենց մարդկանց ներդնելու ու ՍԴ-ն խամաճիկ կառույցի վերածելու ուղղությամբ, ու ինչ-որ չափով այն հաջողեցին, որովհետև կարողացան հեռացնել մի շարք դատավորների և նոր ՍԴ նախագահ նշանակել։

Եթե 2018 թվականի շարժման ընթացքում Փաշինյանը իրեն որպես բուհերի ապակուսակցականացման առաջամարտիկ էր հայտարարել, ապա իշխանության գալուց հետո բուհերի կուսակցականացումը աննախադեպ ծավալներ ստացավ։ Նախ՝ վերացվեց ակադեմիական ինքնուրույնությունը, ճնշվեց ազատ խոսքը, իշխանությունների քաղաքականությանը հավանություն չտվող դասախոսները թիրախավորվեցին կամ ազատվեցին աշխատանքից, իսկ կարկառուն քպականները և քպամերձ մարդիկ դարձան ռեկտորներ և տեղավորվեցին ամենաբարձր ակադեմիական էշելոններում։ Միաժամանակ, իշխանության ներկայացուցիչները շարունակեցին կարևոր տեղ զբաղեցնել բուհերի հոգաբարձուների խորհրդում։

Թերևս ԵՊՀ-ում տեղի ունեցած իրադարձություններն այս իրողության ամենացայտուն դրսևորումն են, երբ հայտնի քպական գործիչը, որը 2018 թվականից ի վեր կրծքով պաշտպանում էր իշխանություններին, դարձավ ԵՊՀ ռեկտոր, իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Հասկանալի է, որ իշխանությունների հավակնություններն ու անհագուրդ ախորժակը չեն վերջանում։ Նրանց աչքը հիմա էլ որոշ չափով անկախ մնացած մարմինները կուլ տալու վրա է։ Նույնիսկ ընտրովի ՏԻՄ մարմինները ծայրահեղ խայտառակություններով ու ապօրինություններով զավթելուց զատ, իշխող ուժի ներկայացուցիչները առաջնահերթ նախաձեռնեցին ԿԸՀ-ի «հպատակեցումը» և խորհրդարանում իշխանական նախագծերը առաջ մղող Վահագն Հովակիմյանին դարձրեցին ԿԸՀ նախագահ։ Դժվար է անգամ մղձավանջային երազում պատկերացնել որևէ երկրում կուսակցականին առաջադրումն ու «նշանակումը» ԿԸՀ նախագահի պաշտոնում:

ԿԸՀ-ի կուսակցականացման պարագայում կարելի է արդեն պատկերացնել, թե ինչ մակարդակի ընտրություններ ենք ունենալու այսուհետ, երբ ընդհանրապես անաչառությունը վերացվելու է այն աստիճանի, որ նույնիսկ երանի ենք տալու «նախկինների» ժամանակվա ընտրություններին։ Իսկ մյուս առանցքային անկախ մարմինը, որը հայտնվել է իշխանությունների նշանառության տակ, ԲԴԽ-ն է, որի նախագահի պաշտոնում նշանակվեց օրերս արդարադատության նախարարի պաշտոնից ազատված, բոլոր առումներով ու բոլոր ժամանակներում իր ծայրահեղ սուբյեկտիվիզմով հայտնի Կարեն Անդրեասյանը։ Դարձյալ՝ կուսակցական: Ու կարելի է այս նշանակումից հետո պատկերացնել, թե դատական համակարգն ինչպիսի մեծ կախվածության մեջ է ընկնելու իշխանություններից, ու ինչպես են խեղաթյուրվելու դատական որոշումները։

Ինչքան էլ ԿԸՀ-ի, ԲԴԽ-ի և մյուս անկախ մարմինների ղեկին հայտնված մարդիկ փորձեն ցույց տալ, թե իբր իշխանություններից անկախ են ու դադարեցնեն իրենց անդամակցությունը իշխանական կուսակցությանը, միևնույնն է, հասկանալի է, որ իրենց էությամբ մնում են թունդ նիկոլական և քպական, այսինքն՝ նրանց գոնե մեկ տոկոս օբյեկտիվության մասին խոսելը պարզապես անհեթեթություն է։ Այս գործընթացը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանում պարզապես իրական ժողովրդավարություն չկա։ Իշխանություններն ուղղակի թքած ունեն ժողովրդավարության և կառույցների անկախության վրա, դրա համար էլ այնպիսի քայլերի են գնում, որոնք բնորոշ են տոտալիտար վարչակարգերին։

Փաշինյանին միայն պետք է, որ իր ճոճվող աթոռին ամեն գնով կառչած մնալու համար պետության ներսում բոլոր կարևոր նշանակություն ունեցող կառույցներն իր գրպանում լինեն, իսկ այդ ճանապարհին իշխանություններն ամեն ինչի ընդունակ են։ Ուստի իրադարձությունների զարգացմանը զուգահեռ նրանք ավելի մեծ ուժով են սեղմում պետության կոկորդը»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Kazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13
Most Popular