Ապաստարաններում իրականացվում են մաքրման և կահավորման աշխատանքներ
ՀասարակությունԱրտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով գերատեսչության ենթակայության տակ գտնվող ապաստարաններում իրականացվում են մաքրման և կահավորման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։
«Իրականացված աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը այցելել էին ապաստարաններ։ Շրջայցի ընթացքում նախարարի կողմից նախանշվել են հետագա անելիքները, տրվել հանձնարարականներ։
ԱԻ նախարար Ա․ Փամբուխչյանը նշել է, որ ապաստարանները գտնվում են գերատեսչության և անձամբ իր ուշադրության կենտրոնում․ մաքրման և կահավորման աշխատանքների մասին մշտապես զեկուցվում է։ Նախարարությունը սերտ համագործակցում է համայնքապետարանների հետ և պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,- նշված է հաղորդագրությունում։