38-ամյա Օլիվիա Ուայլդը կիսամերկ լուսանկարվել է Elle-ի շապիկի համար
Фотографии38-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը կիսամերկ լուսանկարվել է Elle ամսագրի շապիկի համար։ Դերասանուհին սոցցանցերում հրապարակել է լուսանկարը և նշել, որ իր համար հուզիչ է աշխատել պրոֆեսիոնալների նման թիմի հետ։
Օլիվիա Ուայլդը երկու երեխա ունի՝ ութամյա Օտիս Ալեքսանդրը և վեցամյա Դեյզի Ժոզեֆինան։ Դերասանուհին որդի և դուստր է լույս աշխարհ բերել արտիստ Ջեյսոն Սուդեյկիսից, որից նա բաժանվել է 2020 թվականին։ «Դոկտոր Հաուս»-ի աստղը խոստովանել է, որ իր քաղաքացիական ամուսնությունը մեկ գիշերում չի ավարտվել. «Ցավոք, Ջեյսոնը և ես շատ պահանջներ ենք կուտակել միմյանց դեմ և մենք պաշտոնապես խզեցինք հարաբերությունները համաճարակի սկզբում», - կիսվել է Օլիվիա Ուայլդը: Նրա խոսքով՝ սկզբում փորձել են ապրել նույն հարկի տակ՝ իրենց երեխաների հարմարավետության համար, բայց հետո հասկացել են, որ սա «ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»։
2021 թվականից դերասանուհին հարաբերությունների մեջ է One Direction-ի նախկին անդամ Հարրի Սթայլսի հետ, ով իրենից փոքր է 10 տարով։