Armenia and Italy discuss military cooperation Heads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin Aliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energy At suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani Badalyan Suren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in Yerevan France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex 

Բացահայտում․ ադրբեջանցի գնդապետը խոսում է պատերազմի գաղտնիքների մասին (ձայնագրություն)

Azerbaijan

Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվամիջոցը, որը գործունեություն է ծավալում Գերմանիայից, բացառիկ ձայնագրություն է հրապարակել, որտեղ մի շարք բացահայտումներ է արվում 44-օրյա պատերազմի և դրանում ադրբեջանական զորքերի խնդիրների վերաբերյալ։

Ձայնագրությունը պատկանում է 2020 թ. նոյեմբերի 23-ին օկուպացված Մատաղիսում ականի վրա պայթած ադրբեջանցի օկուպանտ, առաջին կորպուսի հրամանատարի տեղակալ Բաբեկ Սամիդլիին. ձայնագրությունն արվել է Սամիդլիի մահվանից օրեր առաջ։

Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականը փաստում է, որ ադրբեջանական զորքերն իրականում պատրաստ չեն էլ եղել 44-օրյա պատերազմին, որ հայկական զորքերն ունեցել են 30 տարվա պաշտպանական համակարգ, անհրաժեշտ սպառազինություն և զինամթերք, հետևաբար հայկական կողմի պարտության պատճառները պետք է որոնել ոչ թե ռազմի, այլ քաղաքական դաշտում։

Այս ձայնագրությունը կարևոր է նաև հայ հասարակության մեջ սեփական բանակի նկատմամբ վստահության բարձրացման տեսանկյունից՝ չնայած հայաստանյան իշխանությունների՝ բանակը քանդելուն և հեղինակազրկելուն ուղղված շարունակական քայլերին։

Ստորև ներկայացնում ենք Yerkir.am-ի կողմից ձայնագրության թարգմանությունը (որոշակի կրճատումներով)։

«Պատրաստություն պատերազմին

Գեներալ-լեյտենանտ Այազ Հասանովը (պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԳՇ պետի տեղակալ, օպերատիվ վարչության պետ) մեզ շատ էր ճնշում։ Նա մեզ ստիպում էր, որ թշնամու վերաբերյալ ստացած տեղեկությունների քանակը քիչ ցույց տանք։ Միայն թե զեկուցեն Գերագույն հրամանատարին, որ մենք (քանակային) գերակայությունը ապահովել ենք և պատրաստ ենք պատերազմի։ Սակայն կորպուսի հրամանատարներն ասացին, որ այ մարդ, մենք չենք կարող 140 տանկի դեմ 140 տանկով գնալ։ 140 տանկի դեմ ես պետք է 250 տանկով գնամ։ Նրանք էլ ասում էին, որ քանակը քիչ ցույց տանք։

Մեր հրամանատարն էլ չէր ցանկանում դա անել, սկսեցին (Հասանովը) նրան վիրավորել. «Պամպերս հագիր դու, վախկոտ»։ Նա էլ ասում էր. «Ես վախկոտ չեմ, պրոֆեսիոնալ զինվորական եմ։ Ես եթե հարձակվում եմ, պետք է եռապատիկ առավելություն ունենամ, որպեսզի զինվորներս շատ չմեռնեն»։ Ես 6 գումարտակով հարձակվել եմ 9 գումարտակի դեմ, բայց չպետք է այդպես լիներ։ Որովհետև կորուստ տալով թուլանում ես։ Թշնամին պաշտպանության է նստած և 30 տարվա պաշտպանական համակարգ ունի։ Նրանք էլ մեզ ստիպում էին, որպեսզի օգոստոսին, Թովուզի դեպքերին (Տավուշում հուլիսյան բախումներ), ՊՆ-ի հաղորդագրություններում թշնամու քանակը քիչ ցույց տայինք։

Եթե թուրքերը չգային... Թուրքերը եկան, նրանց ոչ մի բան չկարողացավ ասել։ Ի՞նչ էր ասելու։ Բահթիյար փաշան (նկատի ունի Բահթիյար Էրսոյին՝ Ադրբեջանում թուրքական զորակազմի հրամանտար, թուրքական ցամաքային զորքերի օպերատիվ գծով հրամանատար, գեներալ-մայոր) կգնա ու Էրդողանին կպատմի, նա էլ կասի, եղբայր, քեզ խաբում են, այդպես չէ։ Նրանից հետո Բայրաքթարը (ԱԹՍ) եկավ։ Բայրաքթարը չգար, առավելություն չէինք կարողանա ապահովեինք։ Հարձակման ժամանակ անհաջողություն կկրեինք։

Մոբիլիզացիա

-Ինչպես է անցել մոբիլիզացիան…

-Դրանք խայտառակ վիճակում են։ Ինչպես արդեն ասացի, ցուցակներում ասվում էր, որ պետք է զորակոչվեն վերջին 3 տարում զորացրվածները, ովքեր չեն մոռացել զենք բռնել, կռվել։ Բայց նրանք բերեցին 2005, 2006, 2008 թ. զորացրվածներին, զորացրվել են 10-15 տարի առաջ։ Նրանք ոչինչ չեն հիշում ծառայությունից։ Նաև նրանց ֆիզիկական հնարավորություններն են թուլացել, նրանք արդեն տարիքով են։ Ինձ (սեպտեմբերի) 21-ին (մոբիլիզացված զորք) բերեցին, 26-ի գիշերը հարձակման անցա։ 5 օրում ինչ կարող էի սովորացնել զինվորին։ 5 օրում ինչ կհասցնեի, նրանց ընդունեցի, հագցրեցի, զենք տվեցի։ Չկարողացա ոչ մի պատրաստություն անցկացնել։ Բայց եթե նրանց ինձ տային 10-15 օր առաջ, ես նրանց կպատրաստեի կռվի, պատերազմը 44 օր չէր տևի, 20 օրում կվերջանար։ Պատերազմի ամեն օրը  երկրին միլիարդավոր դոլարներ են արժեցել։ Ամեն օր։ Ինչքան պատերազմը երկարում էր, մեր տնտեսությունը տուժում էր։

44 օր

-Ինչու 44 օր տևեց։

-Գլխավոր պատճառներից մեկը հրետանային կրակի գերակայությունն էր։ Թշնամու մոտ էր այն։ Որովհետև մենք շատ Դ30-Դ44 ունեինք, դրանք 15 կմ էին խփում։ Բայց թշնամին ուներ Դ20, որը 30 կմ էր խփում։ Ինձնից թնդանոթները 15 կմ առաջ էր տեղակայում, ես արկը լիցքավորում ու չէի կարողանում նրան խփել, իսկ ինքը ինձնիցն 30 կմ հետ էր խփում։  Իմ դիվիզիոնները նույնպես։ Եվ դա դանդաղեցնում էր իմ հարձակումը։ (Պատերազմի) Երկար ձգվելու հիմնական պատճառներից մեկն այս էր։ Ամենամեծ պատճառը այն էր, որ նրանք (ադրբեջանցի գեներալները)… հարվածային գումարտակներ, լեռնային դեսանտային բրիգադներ չէին պատրաստել։ Միայն հետևակ էին պատրաստել։ Հետևակն էլ ինչ պետք է աներ այս տարածքում։ Հատուկ զորքեր են պետք լեռներում, անտառներում կռվելու համար։ Իմ բանակային կորպուսում մեկ հետախուզական գումարտակ ունեի՝ 300 անդամով։ Այն ունի նաև երկու ստորաբաժանում՝ հատուկ նշանակության։

Անհրաժեշտ էր քանակն ավելացնել։ Քանի առաջարկներ էինք գրել, մասնավորապես ապրիլյան բախումներից հետո…հարվածային գումարտակներ են մեզ պետք։ Թող իմանան լեռնային հատվածում կրակել, կռվել։ Մեզ դա չտվեցին։ Չթողեցին անձնակազմին սովորացնել դա։

-Դո՞ւք էիք կրակում 15 կմ։

-Այո, նրանք Դ20 ունեին։

-Ինչու մերոնք չէին գնել այդ 30 կմ կրակող հրետանուց։

- Խնդիրն այն է, որ Բելառուսը Դ20 էր վաճառում, դրանք չգնեցին, գնացին ՌԴ-ից Դ30 գնեցին։ Այդ Դ20-ները Բելառուսը Հայաստանին վաճառեց։ Ինչքան վնաս են մեզ տվել այդ Դ20-ները պատերազմում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութը՝ Նաիրի Հոխիկյանի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex
Most Popular