Ի՞նչ նվեր է ցանկացել Քիմ Քարդաշյանը ծննդյան օրվա առթիվ
ԺամանցՊարզվում է, Քիմն այնքան է հոգնել Քանյեից, որ միակ նվերը, որը նա կցանկանար ստանալ իր ծննդյան օրվա կապակցությամբ, դա ռեփերից իր ամուսնալուծության ավարտն է։ Ըստ ինսայդերների՝ Քարդաշյանն անհամբեր սպասում է, որ կարգավորեն գույքային բոլոր հարցերը, և վերջապես ինքը կարողանա հանգիստ ապրել։
«Նա այժմ, քան երբևէ ցանկանում է, որ այս ամուսնալուծությունը վերջնականապես ավարտվի: Քիմը կարծում է, որ սա կլինի ծննդյան լավագույն նվերը»,- ասել է աստղին մոտ կանգնած աղբյուրը։ Իհարկե, աստղը երախտապարտ է նախկին ամուսնուն այն ամենի համար, ինչ նա արել է իր համար, սակայն այժմ ցանկանում է հեռու մնալ նրանից։
«Նա երախտապարտ է, որ նա իրեն ներկայացրեց նորաձևության արդյունաբերության հիմնական խաղացողներին, բայց գիտի, որ ինքն է պատասխանատու այս ոլորտում իր հաջողության համար, քանի որ քրտնաջան աշխատել է այդ հարաբերություններն ամրապնդելու համար», - հավելել է ինսայդերը:
Իսկ մեկ այլ աղբյուր նշել է, որ Քիմը, մեղմ ասած, դժգոհ է Յեի պահվածքից: Նա համաձայն չէ նրա հայտարարությունների և այն ամենի հետ, ինչ նա վերջերս ասել է իր ընտանիքի մասին։ Նա չի կիսում նրա քաղաքական հայացքները։ Նա պարզապես ցանկանում է, որ նա չհիշատակի իր մասին»: