Թրևիս Սքոթին կրկին կասկածում են Քայլի Ջեններին դավաճանելու մեջ
ДосугԵրկրպագուները կրկին մեղադրել են ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթին իր սիրելիին՝ մոդել Քայլի Ջեններին դավաճանելու մեջ։ Այդ մասին գրում է PageSix-ը։
Սոցցանցերի օգտատերերը կասկածում են, որ կատարողը սիրավեպ է ունեցել Ռոջան Կար անունով իր նախկին ծանոթի հետ։ Մի քանի օր առաջ աղջիկն իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել Սքոթի հետ՝ նկարահանված ձայնագրման ստուդիայում, սակայն. ավելի ուշ այն ջնջել է:
Ռեփերը հերքում է անհավատարմության մասին բոլոր մեղադրանքները։ «Վերջին անգամ եմ հայտարարում: Ես նրան չեմ ճանաչում։ Ես երբեք նրա հետ չեմ եղել, ուստի խնդրում եմ դադարեցնել այս առցանց խաղերը և պատմություններ հորինել»,- գրել է Թրևիսը սոցցանցում։
Ի պատասխան՝ Կարը տեսաուղերձ է հրապարակել, որում բացահայտ հայտարարել է, որ ռեփերն ամեն գիշեր դավաճանում է իր սիրելիին։ «Ասում ես, որ ինձ չես ճանաչում և երբեք ինձ հետ չես եղել, թեև ինձ հետ էիր, երբ բոլորը, գրողը տա նի, քեզ տեսել են ինձ հետ, երբ ես ունեմ նկարներ ու տեսանյութեր, որտեղ ինձ հետ ես: Ձևացնենք, որ դա չի՞ եղել։ Դե լավ։ Դու դավաճանում ես ամեն գիշեր, և ամբողջ քաղաքը դա տեսնում է», - ասել է նա:
Երկրպագուները պնդում են, որ Սքոթը Ռոջանի հետ ծանոթացել է 2013 թվականին՝ Ջենների հետ հանդիպելուց մի քանի տարի առաջ։ 2019-ին ցանցում խոսակցություններ կային, որ Կարն է եղել Թրևիսի և Քայլիի բաժանման պատճառը։