Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan Colombia to cut ties with Israel, president announces on May Day Raffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of Directors Armenia to have Police Guard service US plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023 Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second reading Armenia, Iran discuss matter of increasing flights between both countries Foreign Minister of Armenia, Director-General of the European Commission discuss Armenia-EU partnership agenda issues There is a real momentum for the establishment of lasting peace - Armenian Foreign Minister's interview to Al-Jazeera 

Բլե՞ֆ, թե սուտ մատնություն. Փաշինյանի թիմակիցների «ջրված» մեղադրանքները

Analytical

Հեղափոխությունից հետո ՔՊ-ական մի շարք պաշտոնյաներ հրապարակավ հնչեցրել են այնպիսի հայտարարություններ և մեղադրանքներ, որոնք իրենց մեջ հանցագործության մասին հաղորդումներ էին պարունակում: Դրանք ուղղված էին ինչպես նախկին պաշտոնատար անձանց, այնպես էլ առանձին պետությունների դեմ, սակայն մինչ օրս չեն ապացուցվել:

Իհարկե, այս հարցում, ինչպես և մյուս հարցերում, գլխավոր դերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինիս մի շարք հայտարարություններ պատերազմից հետո անչափ ռեզոնանսային էին, մասնավորապես՝ Իսկանդեր մարտավարական համակարգի փաստացի խոտանված լինելու, բանակում հրթիռների միջից պլատաներ հանելու և վաճառելու, Հայաստանում օտարերկրյա գործակալների մասին պնդումները; Դիցուք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ  Սերժ Սարգսյանը խաղատներում պարտվում է մեր երկրի բյուջեն՝ մսխելով մեր պետականությունը: Հովիկ Աբրահամյանին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր ապօրինի հարստացման մեջ և առաջարկում էր Մոնումենտի դղյակները դարձնել թանգարան, որտեղ վարչապետը կաշխատի որպես գիդ: Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, Փաշինյանը մեղադրում էր Հայաստանում գոյություն ունեցող բոլոր քիչ թե շատ խոշոր բիզնեսին փայ մտնելու մեջ, բացի այդ, ըստ Փաշինյանի, նրան էր պատկանում արագաչափերի բիզնեսը: ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր Շուշին հանձնելու մեջ: Այս մեղադրանքներից և ոչ մեկը մինչ այս պահը չեն հաստատվել:

Ամիսներ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, բավարարել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հոր՝ Արա Մինասյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու նախարարության՝ պարտավորեցնելով Թորոսյանին ներողություն խնդրել ու հերքել զրպարտություն համարվող տվյալները։ Սակայն, Արսեն Թորոսյանը, ինչպես երևում է, իրեն օրենքից վեր է դասել և հրաժարվել է կատարել դատարանի վճիռը։

Դատարանը նմանատիպ որոշում կայացրել էր նաև ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի մասով` պահանջելով Փաշինյանից ներողություն խնդրել վերջինիս հայտնի գրիչի թեմայով զրպարտելու համար։ Երկու դեպքում էլ Փաշինյանը իրեն օրենքից վեր է դասել և չի կատարել դատարանի որոշումը։

ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար, պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը պարտվել է դատարանում: Կհիշեք՝ 2021 թվականին, երբ ՇՄ նախարարը Ռոմանոս Պետրոսյանն էր, Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանին ազատեց աշխատանքից: Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած նախարարության հիմնավորումն այն էր, որ Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանի նկատմամբ վստահությունը կորել է: Սրանից հետո Իջևանի դենդրոպարկի նախկին տնօրեն Մեխակ Սայադյանը դիմել էր վարչական դատարան՝ վիճարկելով իրեն դենդրոպարկի տնօրենի պաշտոնից ազատելու հրամանի օրինականությունը:

Ամիսներ առաջ, երբ տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանից հայ ռազմագերիների խումբ է ժամանելու Հայաստան, հետագայում պարզվեց, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց գերիների։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ՔՊ-ականները սկսեցին իրենց ապաշնորհությունը բարդել այլոց վրա, այս անգամ էլ թիրախում Ռոբերտ Քոչարյանն էր։ Փաստորեն, իշխանությունները չկարողացան գերիներ բերել Հայաստան, իսկ դրա համար մեղավոր են նշանակել Քոչարյանին։ Մասնավորապես, աչքի էր ընկել ՔՊ-ական Նաիրի Փեթակչյանը:

Արարատի մարզպետ աշխատելիս Գարիկ Սարգսյանը ամեն գնով փորձում էր ճնշել Ավշարի միջնակարգ դպրոցում ծագած բունտը՝ հայտարարելով, որ ուսուցիչների հետևում հայտնի քաղաքական ուժեր են կանգնած, նկատի ունենալով՝ Ավշարի Արայիկին և ՀՀԿ-ին: Սակայն, այդ մեղադրանքը չհաստատվեց, ուսուցիչներն էլ դատարանում հաղթեցին մարզպետին:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վերջին հարցազրույցներից մեկում չէր բացառել, որ մաքսային ոլորտում կոռուպցիա կա: Ինչ խոսք, նա նկատի ուներ արդեն իսկ պաշտոնից հեռացած և այդ ոլորտը կուռացիայի ենթարկող Շուշանիկ Ներսիսյանին, ով իր հերթին հարցազրույցներում ակնարկներով նույն մեղադրանքը ուղղել է Բադասյանի հասցեին: Սակայն, երկու պաշտոնյայի հայտարարություններն էլ դեռևս ուսումնասիրոթյան առարկա չեն դարձել:

ԱԳՆ նախկին ղեկավար Արա Այվազյանը երկրի բարձրագույն ղեկավարությանը, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրում էր պետական շահերին դեմ գործելու մեջ: Սա ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանության հոդվածով հանցագործության մասին հաղորդում, սակայն պատկան մարմինները ոչ հերքել են, ոչ հաստատել Այվազյանի հնչեցրած այս մեղադրանքը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, այսօր պատասխանելով Հաշվեքննիչ պալատի հայտնաբերած խախտումներին, մեղմ ակնարկ է արել կամ այսպես ասած` «բոչկա է գլորել» իր թիմակից էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի վրա: Ավանեսյանը ակնարկել էր, որ հարցադրումներ առաջացրած ծրագրերը իրականացվել են էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ: Սա բավականին քողարկված փորձ է մեղավորության սլաքները ուղղել Վահան Քերոբյանի կողմը:

Ինչպես տեսնում ենք՝ վերը նշված դեպքերից և ոչ մեկը, որևէ մեղադրանք կամ հրապարակավ արված հայտարարություն այդպես էլ չի հիմնավորվել և հասարակության համար չի փաստարկվել, ապացուցվել: Սա նշանակում է, որ գործ ունենք դասական սուտ մատնության հետ և հարց է առաջանում՝ իսկ ե՞րբ են սուտ մատնության հոդվածով պատժվելու Փաշինյանի թիմակիցները...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?Madrid Masters: Quarterfinals’ pairings decidedYerevan ex-mayor Hayk Marutyan unanimously elected New Power party chairmanMore than half of Israelis favor PM Netanyahu's immediate resignation, media reportMPs fight each other in Georgia parliament Iraq establishes 2 military bases on border with TurkeyPolice dispersed May Day demonstrations in IstanbulArmenia, Iran discuss matter of increasing flights between both countries Why it is recommended to download applications on trusted platforms: In 2023, Google rejected publication of more than 2 million dangerous applications on Google Play19 dead after road collapses in southern ChinaElizabeth Hurley shows off her age-defying figureKazakhstan president welcomes Armenia, Azerbaijan agreement to hold their FMs' talks in AlmatyYerevan ex-mayor Hayk Marutyan’s founding party congress underwayLive Science: People hear their names being called in forest noise due to pareidolia phenomenon63 people detained during Tbilisi protestJeep Grand Cherokee to no longer have V-twin enginesNewspaper: PM chastises that ‘you don't want to give up a piece of your land to save the whole of Armenia’US State Department: We continue to believe that peace is possible between Armenia, AzerbaijanForeign Minister of Armenia, Director-General of the European Commission discuss Armenia-EU partnership agenda issuesThere is a real momentum for the establishment of lasting peace - Armenian Foreign Minister's interview to Al-JazeeraArmenian authorities's actions aimed at establishing stable peace in the region: Armenian PresidentUS State Dept 'Deeply troubled' on detention of Anar MammadliBoy, 13, dies after stabbing attack in LondonGert Jan Koopman to Nikol Pashinyan: Armenia-EU relations will continue to develop, expand dynamicallyHungary blocking provision of €1M aid to Armenia from EU European Peace Facility
Most Popular