ԱԺ-ից հաստատում են, որ Զատուլինին անցանկալի անձ ճանաչող նամակ են ուղարկել
PoliticalՀայաստանի խորհրդարանի արտաքին կապերի վարչությունը ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին իսկապես նամակ է ուղարկել՝ հայտնելով, որ նա ճանաչվել է մեր երկրում իբրև անցանկալի անձ և նրա մուտքը մեր երկիր արգելվել է։
Այս մասին 24News-ին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ հաստատելով նմանատիպ նամակի առկայությունը։
Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է, որովհետև վերջինս բազմիցս հրապարակայնորեն մեղադրել է Հայաստանի իշխանություններին 44-օրյա պատերազմում պարտության մեջ։