Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց 

Վատ ազդակ` Պուտին-Ալիեւ-Փաշինյան սպասվող եռակողմ հանդիպման ֆոնին․ Տարասով. «Փաստինֆո»

Արտաքին Քաղաքական

Կոնստանտին Զատուլինի հետ կապված այս պատմությունը՝ Պուտին-Ալիեւ-Փաշինյան սպասվող հանդիպման ֆոնին շատ բացասական ազդակ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը։

Հիշեցնենք, Հայաստանի իշխանությունն արգելել է ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան ՝ նրան համարելով «անցանկալի անձ»։ Տեղեկությունը նախ հրապարակեց Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը, ապա այն պաշտոնապես հաստատվեց։ Զատուլինը տելեգրամյան ալիքում հրապարակեց այդ մասին հավաստող նամակը, որտեղ ասվում է.«ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության անունից տեղեկացնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։

Այս առումով ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»,- նշվում է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգան Սեյրանյանի ստորագրությամբ ուղարկված նամակում։

Տարասովի դիտարկմամբ՝ «Սա ոչ ստանդարտ որոշում է, ես չգիտեմ, արդյո՞ք այն ինքնուրույն է ընդունվել։ Սա շատ վատ ազդակ է։ Լազարեւյան ակումբը, որի անդամ եմ նաեւ ես, վերջին շրջանում որեւէ ակտիվություն չէր ցուցաբերում՝ պայմանավորված քովիդով եւ այլ հանգամանքներով, եւ ահա, մենք պատրաստվում էինք ժամանել Երեւան ու եղավ Հայաստանի իշխաանության որոշումը Զատուլինի վերաբերյալ։ Ներկայացնու՞մ է արդյոք Զատուլինը անձնական վտանգ ՀՀ ղեկավարության, Հայաստանի քաղաքական ռեժիմի համար, քիչ հավանական է։ Եթե նրանք որեւէ վտանգ են դիտարկել, ապա դա հանգեցնում է մտքին, որ Փաշինյանի իշխանությունը ինչ-որ ներքին ցնցումներից, եւ Երեւանում, այսպես կոչված, ռուսական ներկայությունից վախենում են, սա ցույց է տալիս, որ իշխանությունը նյարդայնացած է»։

Նրա խոսքերով, սա, անկասկած, բացասական գործոն է հայ -ռուսական հարաբերություններում։ «Խնդիրը նրանում է, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ , որպես Ռուսաստանի գործընկեր նաեւ ԵԱՏՄ շրջանակում, դրական իմիջ ուներ, բայց Բաքվի դիվանագիտությունը կարողացավ դա չեզոքացնել՝ օգտվելով Փաշինյանի կոպիտ սխալներից։ Ալիեւը, որը ո՛չ ԵԱՏՄ անդամ է, ո՛չ ՀԱՊԿ անդամ, կարողացավ Մոսկվայի հետ այնպիսի հարաբերություններ ձեւավորել , որը Հայաստանը չկարողացավ ։ Սա մի կողմից, մյուս կողմից էլ՝ Թուրքիայի գործոնն է»,-նկատել է ռուս վերլուծաբանը՝ շարունակելով․ «Հայաստանի իշխանության պրիմիտիվ, գավառական դիվանագիտութունը՝ խաղարկել եվրոպական խաղաքարտը ՌԴ-ի դեմ, ի վերջո, արդյունք չի տալու»։

Ըստ նրա, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված այդ բոլոր դիվանագիտական մանյովրները, խաղը՝ տարբեր հարթակներում՝ բրյուսելյան եւ մոսկովյան, մյուս կողմից էլ՝ Ալիեւի այցը Վրաստան եւ առաջարկը եռակողմ հարթակ ձեւավորել՝ առանց Ռուսաստանի, խոսում է այն մասին, որ ինչ-որ բան է կատարվում։ «Կա Մոսկովյան առաջարկը, Պուտինը հրավիրել է նրանց, այնտեղ , ըստ երեւույթին, կա նախագիծ Ղարաբաղի հարցով, որը, ըստ երեւույթին, չի բավարարում Ադրբեջանին, բայց մյուս կողմից այն կարող է չբավարարել նաեւ Փաշինյանին, ինչպես պարզվում է։ Նա, կարծես թե, խաղում է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության սահմանափակման օգտին։ Այստեղ նրանց շահերը կարող են համընկնել»,-ասաց Տարասովը։

Ռուս վերլուծաբանը այս ամենը չափազանց վտանգավոր է համարում եւ նշում է, որ տարածաշրջանում իրական ուժը Ռուսաստանն է, որը Հայաստանում ռազմաբազա եւ Արցախում խաղաղապահ ուժեր ունի եւ բացի այդ, լուծման տարբերակներ։

«Բայց պետք է ասեմ, որ Ռուսաստանը Ղարաբաղի հայերին անպաշտպան չի թողնի ։ Ի վերջո, Ադրբեջանը մեծ խաղ է տանում, նա բարդ աշխարհաքաղաքական վիճակում է գտնվում եւ հետաքրքրված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ։ Մենք նրան կարող ենք առաջարկել, այսպես ասած, Ղարաբաղի կարգավիճակի հարցի հետաձգում եւ ռուս խաղաղապահների մանդատի՝ եւս 5 տարով երկարաձգում։ Այն բանից հետո երբ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ընթացքում հրաժարվեց ճանաչել Ղարաբաղի անկախությունը, դա հանգեցրեց նրան, որ հիմա ռուս խաղաղապահները, իրավաբանորեն, ստացվում է, որ գտնվում են Ադրբեջանի տարածքում եւ մենք խաղաղապահների կարգավիճակի հարցը կարող ենք որոշել առանց Երեւանի։ Բացի այդ, ըստ էության , Փաշինյանի գործունեությունը մի բանի է հանգում, որ Ալիեւը, ի դեմս Փաշինյանի, Պուտինի առաջ հայելի է դրել եւ ասում է՝ ահա, նայի՛ր, ես միշտ ասում էի, որ նա ընդդեմ Ռուսաստանի է գործում, դու տեսնու՞մ ես»,-մեկնաբանում է ռուս փորձագետը՝ նշելով, որ հաշվի առնելով Մերձավոր Արեւելքի անկայուն վիճակը, Ադրբեջանը օբյեկտիվորեն հետաքրքրված է ռուսական ռազմական ներկայությամբ եւ կարող է իր շահերի համար զոհաբերել Ղարաբաղի նկատմամբ սուվերենության մի մասով։

Ըստ Տարասովի, Ալիեւը շտապում է փաստաթղթով ամրագրել պատերազմից հետո ստեղծված ստատուս քվոն, իսկ Փաշինյանի քաղաքականությունը, այն, որ նա Ղարաբաղը բաժանում է Հայաստանից, հանգեցնում է հայաստանի պետականության քայքայմանը, ինչը անգամ կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը դառնա Ադրբեջանի համար ենթամանդատային տարածք։

«Դուք՝ հայերդ, պետք է հասկանաք, որ հայկական պետականության սիրտը Ղարաբաղն է,այդ Երեւանն է պրովինցիան։ Փաշինյանը, որը բաժանեց Ղարաբաղը Հայաստանից, վերջին հաշվով կրախի է տանում այն պետականության համակարգը, որը գոյություն ունի»։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Տարասովը շեշտեց՝ փաստաթուղթ չի լինի, խաղ է գնում։ Ըստ նրա, Արեւմուտքը վատ գիտի ՌԴ-ում իրավիճակը եւ այն, թե ինչ է տեղի ունենում հետխորհրդային տարածաշրջանում։« Նրանք վստահ են, որ Ռուսաստանը պարտություն կկրի եւ այդ ժամանակ կսկսվի Ռուսաստանին թուլացնելու Արեւմուտքի ծրագիրը, բայց իրավիճակն այլ է, կուլիսային պայքար է գնում, երկրի պոտենցիալն ուժեղ է, Ռուսաստանը գիտակցել է նաեւ, որ հետխորհրդային տարածաշրջանում սխալներ է գործել, որոնք պետք է շտկել ։ Ռուսաստանը դա հասկացել է։ Ադրբեջանն ուզում է փաստաթղթով ամրագրել այն իրավիճակը, որը ստեղծվել է պատերազմից հետո, իսկ Փաշինյանը պայքարում է սեփական իշխանության պահպանման համար»,-կարծում է վերլուծաբանը, միեւնույն ժամանակ ընդգծելով, որ Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական տուրբուլենտությունը կարող է նպատավոր լինել Հայաստանի համար։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանԵրթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք)Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթիԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա ՎարդանյանՀայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանԻնչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Զանգե´ր, ղողանջե´ք․ Հաղարծնի վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց զանգերը (տեսանյութ)Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն ՄելիքյանՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը ՀայաստանումԱլեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ)Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մեզ միայնակ չթողնեք. 20-ամյա ուսանողի խնդրանքը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ)Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը․ 168.am Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր ՄարտիրոսյանՍա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ)Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար ՂազարյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Կարճ ժամանակ է մնացել, համբերե'ք և կտեսնե'ք. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանՆահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացան երթին (տեսանյութ)Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ․ ՀԺ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ ԿոլոմինաԵրուսաղեմում Տիրոջ գերեզմանից դուրս է բերվել Բարեբեր կրակը (տեսանյութ, լուսանկարներ) Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել ենԽոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ) Քայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ Անմեղ կենդանիներով` անուշ-անուշ, գնում ենք մայրաքաղաք` հարցեր լուծելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ինչ է կատարվում Կիրանցում այս պահին (տեսանյութ)Այսօր ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ոգին հաղթելու է դուխին․ Արթուր Վանեցյան
Ամենադիտված