Քանյե Ուեսթը խոսել է ԱՄՆ-ում սպիտակամորթ հետերոսեքսուալ տղամարդկանց խոցելի դիրքի մասին
ДосугԱմերիկացի երգիչ Քանյե Ուեսթը Talk հեռուստաալիքի եթերում խոսել է հետերոսեքսուալ տղամարդկանց խոցելի դիրքի մասին՝ ռասիզմի և հոմոֆոբիայի դատապարտման դարաշրջանում։
«Ոչ ոքի ավելի շատ չեն դատում, որքան հետերոսեքսուալ սպիտակ տղամարդկանց: Հետերոսեքսուալ սպիտակ տղամարդիկ ունեն իրենց կարծիքն արտահայտելու ամենափոքր հարթակը: Սպիտակ տղամարդը նույնիսկ չի կարող ասել, որ իր կինը վիրավորել է իրեն, քանի որ մարդիկ կասեն, որ ինքն է վիրավորում կանանց: Սպիտակ հետերոսեքսուալ տղամարդը չի կարող ասել, որ սևամորթ աշխատողը ուշանում է աշխատանքից, քանի որ մարդիկ նրան կանվանեն ռասիստ: Սպիտակ հետերոսեքսուալ տղամարդը չի կարող խոսել նույնասեռականների մասին, քանի որ նրան կկոչեն հոմոֆոբ»,- ասել է նա։
Ավելի վաղ ռեփերը մամուլի ուշադրությունը գրավել էր իր հակասեմական մեկնաբանություններով, ինչից հետո Adidas-ը հրաժարվեց նրա հետ աշխատել։