Глава Минобороны РА Сурен Папикян принял Посла США в РА Кристину Квин. «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Армянские депутаты встретились в Вашингтоне с председателем Комиссии Сената США по международным отношениям 66 конгрессменов США призвали Конгресс выделить $200 миллионов беженцам из Арцаха и помочь Армении защититься Депутат: Власти Армении терроризируют собственный народ, пытаясь реализовать свою антигосударственную программу Арарат Мирзоян провел рабочее совещание с сотрудниками посольства Армении в Дохе Всеармянский совет дипломатов распространил заявление в поддержку движения «Тавуш во имя Родины» Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги В контексте отношений между Арменией и Россией существуют определенные проблемы и вопросы: глава МИД Армении 

Սպառնալիքների և հարկադրանքի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է. Ալեն Սիմոնյանի ելույթը՝ ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում

Политические
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում: Ելույթում նա, մասնավորապես, ասել է. 
 
«Մեծարգո՛ Վալենտինա Իվանովնա,
Հարգելի՛ գործընկերներ, նիստի մասնակիցներ,
Ուրախ եմ ելույթ ունենալ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 54-րդ լիագումար նիստում:
 
Այսօր մեր հանդիպումն ընթանում է աշխարհաքաղաքական բարդագույն գործընթացների շրջանում։ Ես առաջին անգամ եմ ելույթ ունենում ԱՊՀ ՄԽՎ վեհաժողովի լիագումար նիստում եւ կնախընտրեի խոսել խաղաղության եւ համագործակցության մասին, սակայն այսօրվա իրողություններն այնպիսին են, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը տապալվում են Բաքվի ռազմատենչ հռետորաբանությամբ եւ ռազմական գործողություններով։ Ինչպես բոլորդ արդեն գիտեք, 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը եւ հրադադարի ռեժիմը, լայնածավալ զինված ագրեսիա են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ։ Ադրբեջանի հարձակողական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի հարյուրավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ եւ ռազմագերիներ, ինչպես նաեւ կան մի քանի հազար տեղահանվածներ:
 
Ունենք զոհեր խաղաղ բնակչության շրջանում, զգալի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին: Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ օկուպացված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Այս հարձակումներին նախորդել են ագրեսիայի գործողություններ 2021 թ. մայիսին, հունիսին եւ նոյեմբերին։
Արձանագրվել են Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ անզեն ռազմագերիների գնդակահարման, բռնության, գերեվարված հայ զինծառայողների մասնատման սարսափելի դեպքեր։ Ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվել են հայ կին զինծառայողների մարմինների նկատմամբ խոշտանգումների եւ անարգանքի լուսանկարներ ու տեսանյութեր։ Ցավոք, միջազգային հանրության կողմից դատապարտված այդ հանցագործությունները լայն հավանություն են ստացել ադրբեջանական հասարակությունում։ Այս համատեքստում անհրաժեշտ է պատշաճ միջազգային հետաքննություն անցկացնել, իսկ այդ ոճրագործությունները կատարած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ցավոք, միջազգային եւ տարածաշրջանային կառույցների կողմից միանշանակ եւ հասցեական արձագանքի բացակայությունը, ի պատասխան իր պարտավորությունների չկատարման, թույլ տվեց Ադրբեջանին շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը։
 
Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ ԱՊՀ ամբողջ տարածքում երկարաժամկետ եւ արդար խաղաղության հաստատմանը. սպառնալիքների եւ հարկադրանքի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է։ Արդյունավետ բանակցային գործընթացի համար անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ, այն է՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանումը եւ բոլոր հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց անհապաղ ազատ արձակումը։ Ստեղծված իրավիճակի վերաբերյալ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Հայաստանին անհրաժեշտ, այդ թվում՝ ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով։ Մեր դիմումին ի պատասխան՝ գումարվել է Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան, որի արդյունքում Հայաստան առաքելություն է ուղարկվել՝ տեղում իրավիճակի մշտադիտարկման եւ ուսումնասիրման համար: Առաքելությունն արդեն ավարտել է իր աշխատանքը եւ ներկայացրել եզրակացություններ ու առաջարկություններ։
 
Հատուկ կարեւորություն ենք տալիս սահմանային իրավիճակի մոնիթորինգի եւ վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրմանը՝ նոր ագրեսիաները կանխելու նպատակով։ Այս տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան է ժամանել ԵՄ քաղաքացիական մոնիթորինգի առաքելության տեխնիկական խումբը։
 
ԵԱՀԿ նախարարների խորհրդի համապատասխան փաստաթղթերի հիման վրա եւ Հայաստանի խնդրանքով որոշում է կայացվել հայ-ադրբեջանական սահման ուղարկել ԵԱՀԿ դիտորդներ (Հայաստանի Հանրապետության կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելություն):
Գործընկերնե՛ր, կցանկանայի նաեւ նշել մեր սկզբունքային դիրքորոշումն Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ձգտում ենք հարաբերություններ հաստատել տարածաշրջանում գործընկերության հիման վրա։ Եվ կարծում ենք, որ սահմանի սահմանազատման եւ հետագա սահմանագծման աշխատանքները պետք է հիմնվեն ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, որոնց համաձայն խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները պետական սահմաններ են դարձել արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Հայաստանը պատրաստ է բացել եղածը եւ նոր կոմունիկացիաներ կառուցել՝ համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են։
Ադրբեջանը մշտապես խոսում է ինչ-որ միջանցքի մասին, որի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա։ «Միջանցք» բառը հիշատակվում է բացառապես Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարության մեջ՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համատեքստում եւ որեւէ առնչություն չունի տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, եւ այդ պայմանավորվածությունների բոլոր զուգահեռները համարում ենք մանիպուլյացիա։
 
Առավել եւս, որ Հայաստանի փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբը եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահը որոշել են, որ վերակառուցված եւ կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են։ Ցավոք, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի մանիպուլյացիան վերածվել է Ադրբեջանի քաղաքականության, եւ դա արտացոլվում է նրանում, որ հակառակ այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրած հայտարարության մեջ հստակ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի։
 
Հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը գերիների ազատ արձակումը կապում էր ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ, այն դեպքում, երբ եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունը բոլոր գերիների փոխանակումն էր։ Հայաստանը կատարել է ռազմագերիներին «բոլորին բոլորի վրա» սկզբունքով հանձնելու իր պարտավորությունները եւ որպես մարդասիրական ժեստ Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները։ Եվ հիմա վերջին ագրեսիայից հետո ադրբեջանական կողմը, չնայած համապատասխան պայմանավորվածության առկայությանը, խոչընդոտում է Հայաստանի ինքնիշխան տարածքում միջդիրքային գոտիներում գտնվող զոհվածների մարմինների դուրսբերմանը։
Չափազանց կարեւոր է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական, մշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանման հարցը։
 
Հարգելի՛ գործընկերներ,
Պատմության դասերն այնպիսին են, որ հակամարտությունները դրական հետեւանքներ չունեն աշխարհի համար։ Հարեւան պետությունների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության գերակա խնդիրն է։ Եվ մենք ցուցաբերել ենք կամք եւ կառուցողական մոտեցում խնդրահարույց հարցերի փոխընդունելի լուծումներ գտնելու համար։ Մենք Ադրբեջանից ակնկալում ենք գործուն քայլեր՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման ուղղությամբ։
Շնորհակալություն ուշադրության համար»:
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
В Армении будет создан Экспертно-криминалистический центр СКВ интернете появился новый видеоматериал: как «черные береты» в селе Киранц подвергают граждан приводуГермания и Европейский союз реализуют в Армении энергетический проектВ Испании нашли редкий исламский «Эскалибур» возрастом 1000 летАрцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная силаГлава Минобороны РА Сурен Папикян принял Посла США в РА Кристину Квин.«Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении АрменииОбновление Windows сломало VPN на компьютерахВ Киранце больше часа нет электричестваPatterns: создана нейросеть, моделирующая итог разных методов терапии пациентаTeam становится главным технологическим партнером ТУМО в АрменииПользователи Android-смартфонов получают возможность отправлять эмодзи во время телефонных звонковЕС выделил €1 млрд Ливану до 2027 года на условиях реформ и борьбы с миграциейВ Ереване граждане проводят акцию осведомленностиИран ввел санкции против американских компаний и физических лиц за поддержку ИзраиляБаграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегаютГрузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент СШАМосты дружбы в Финансовом университете при Правительстве России “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Минздрав Грузии: в ходе разгона акций против закона «Об иноагентах» пострадали 15 человекАрмянские депутаты встретились в Вашингтоне с председателем Комиссии Сената США по международным отношениямВ Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделенийBrent подорожала до $83,97 за баррель66 конгрессменов США призвали Конгресс выделить $200 миллионов беженцам из Арцаха и помочь Армении защититьсяHN: диета на основе яиц и цитрусовых ведет к дефициту питательных веществДепутат: Власти Армении терроризируют собственный народ, пытаясь реализовать свою антигосударственную программуВ Госдепе заявили, что Грузия рискует перспективами членства в ЕС и НАТОВ Ереване продолжается работа очередной парламентской четырехдневкиВ ООН считают, что уровень бедности в Палестине к июлю 2024 года может превысить 60%Депутат: В Киранце полицейские били и пытали людей, у задержанных телесные поврежденияСтало известно, когда в Грузии проголосуют по закону об иноагентах в 3-м чтенииЖители Киранца возмущены: Завтра, когда придут турки, это полицейское «войско» тоже будет тут стоять?На участке сел Киранц-Хейремли проводится разминирование: полиция МВД Армении несет усиленную службуВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 2 МАЯАрмения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол ПашинянВера Брежнева показала отдых на их с Меладзе вилле в Италии после новости о разводеLG выпустила дорогой изогнутый монитор для геймеров с яркостью 1300 нитВ Петербурге мужчина поджег себя перед военкоматомСотни граждан Таджикистана высланы на родину из аэропорта ВнуковоБоррель считает, что у Украины есть историческая возможность связать будущее с ЕСЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютУченый прокомментировал вспышку на СолнцеУченые выяснили, как ожирение меняет активность мозгаВодонаева об отношениях с Боней: «Нельзя назвать дружбой»В Кыргызстане отменили шествие «Бессмертного полка»Оппозиционный депутат: Сейчас говорит – не смотрите на Арарат, потом заявит – не смотрите на АрагацВ Париже мусорщики грозят забастовками во время ОлимпиадыЭкс-премьер: Каждая уступка Армении увеличивает риски возобновления войны со стороны БакуcАлиев признал – Азербайджан вел агрессивную войну против Армении и Нагорного КарабахаБольшинство американцев назвало TikTok инструментом влияния Китая на США
Самое популярное