1 օրում 2 մլրդ դոլար եմ կորցրել և դեռ ողջ եմ. Քանյե Ուեսթ
ФотографииԱմերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը խոսել է Adidas-ի հետ պայմանագրի խզումից հետո մեկ օրում երկու միլիարդ դոլարի կորստի մասին։ Նա իր սոցիալական ցանցում դիմել է Endeavor գործակալության գործադիր տնօրեն Արի Էմանուելին։
«Մեկ օրում կորցրել եմ 2 միլիարդ դոլար և դեռ ողջ եմ։ Խոսքը սիրո մասին է: Ես դեռ սիրում եմ քեզ, Աստված դեռ սիրում է քեզ: Փողն իմ էությունը չէ: Ժողովուրդն է իմ էությունը»,-գրել է Ուեսթը:
Գրառումը արձագանք էր Էմանուելի՝ Ուեսթին քննադատությանը թերթի հոդվածում: Նա ռեփերի պահվածքն անվանել էր «սխալ ուղղված ատելություն»։
Բաժանորդներն աջակցել են արտիստին։ «Աստված քեզ հետ է», «Նրանք չեն կարող չեղարկել մեկին, ում մասին ոչինչ չգիտեն», «Մարդիկ դեռ սիրում են Քանյեին», «Չեն կարող չեղարկել Քանյեին, դա անհնար է»,- գրառումը մեկնաբանել են համացանցի օգտատերերը։