Տարանտինոն պատասխանել է Ուեսթի՝ կինոյի համար գաղափարը գողանալու մեղադրանքներին
LeisureՔվենտին Տարանտինոն պատասխանել է Քանյե Ուեսթի մեղադրանքներին, թե իբր ինքը գողացել է «Ջանգո ազատագրվածը» ֆիլմի գաղափարը, քանի որ Քանյեն նմանատիպ սյուժե է մտածել «Gold Digger» երգի տեսահոլովակի համար, եւ ռեժիսորը գիտեր այդ մասին։ Ջիմի Քիմմելի թոք շոուի ժամանակ ռեժիսորը կիսվել է իր կարծիքով։
«Ջանգոյի գաղափարը ես ունեցել եմ Քանյեի հետ հանդիպելուց շատ ժամանակ առաջ», - պնդել է Տարանտինոն:
Քվենտինի խոսքով՝ Քանյեն պատրաստվում էր նկարահանել իր «The College Dropout» ալբոմի զանգվածային կինոտարբերակը։ Նա ցանկանում էր, որ ականավոր ռեժիսորները տեսահոլովակներ նկարահանեն տարբեր թրեքերի համար: Այդ պատրվակով Տարանտինոն հանդիպել է երաժշտի հետ։
Ուեսթն իսկապես գաղափար ուներ «Gold Digger»-ի համար տեսահոլովակ նկարահանել,- ասել է Տարանտինոն, որտեղ ռեփերն ինքը կմարմնավորի ստրուկի կերպարը: Ռեժիսորը կարծում է, որ գաղափարը զիլ էր, եւ ինքը կցանկանար, որ կատարողը իրականացներ այն։