Եվրամիությունը պատրաստակամ է մասնակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին․ Կլաար
БлогосфераՀարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր միկրոբլոգում գրել է, որ գոհ է Հայաստանում տեղի ունեցած հանդիպումներից և հաստատել է Եվրամիության պատրաստակամությունը՝ մասնակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին։
«Վերջին երկու օրում լավ հանդիպումներ են եղել Հայաստանի ղեկավարության հետ։ Քննարկեցինք ընթացիկ իրավիճակը և հաջորդ քայլերը։ Ես ընդգծել եմ Եվրամիության շարունակական ակտիվ մասնակցությունը խաղաղության գործընթացին»,– նշել է Տոյվո Կլաարը։