Armenian, German Foreign Ministers discuss security situation in South Caucasus Henrikh Mkhitaryan draws international community's attention to the problem of captives held in Azerbaijan No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's Office Political consultations held between foreign ministries of Armenia, Georgia Armenia FM to be on working visit to Strasbourg Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian 

«Հրապարակ». ՔՊ վարչության նոր կազմը՝ Փաշինյանի ճաշակով

Armenian Press

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը՝ փակ դռների ետեւում, առանց լրատվամիջոցների ներկայության, իրեն ժողովրդավար հռչակած իշխող կուսակցությունը հերթական համագումարն արեց՝ նաեւ կուսակցական ղեկավար մարմնի՝ վարչության ընտրություններ անցկացնելով: Այս մարմինն է առաջիկա երեք տարիներին ինչպես կուսակցության, այնպես էլ երկրի համար կարեւորագույն որոշումներ ընդունողը լինելու։

Եվ չնայած նոր վարչությունը ձեւավորվեց փակ-գաղտնի, համագումարին մասնակցած հազարից ավելի պատվիրակների քվեարկությամբ, սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանի ճաշակով վարչություն է ձեւավորվել, ավելին՝ ակնհայտ է, որ ներքին լուրջ քարոզչություն է իրականացվել՝ ոմանց՝ իրենց տեղը ցույց տալու, ոմանց՝ պատժելու, որոշներին էլ խրախուսելու նպատակով, եւ վարչության անդամներից յուրաքանչյուրի ստացած ձայները ոչ թե կուսակիցների, այլ կուսակցապետի ճաշակի ու վերաբերմունքի դրսեւորումն են։

Հիշենք, որ վարչության նախորդ կազմը 21 հոգանոց էր, որը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կրճատվեց, քանի որ նա պատերազմից հետո կրճատել է նաեւ վստահելիների շրջանակը։ Նորընտիր վարչության 15 հոգանոց կազմն այսպիսի տեսք ունի. Նիկոլ Փաշինյան (941), Սուրեն Պապիկյան (809), Ռուբեն Ռուբինյան (613), Տիգրան Ավինյան (559), Սասուն Միքայելյան (547), Արայիկ Հարությունյան (545), Գեւորգ Պապոյան (542), Արփի Դավոյան (540), Գնել Սանոսյան (532), Վահագն Ալեքսանյան (524), Ալեն Սիմոնյան (508), Վաղարշակ Հակոբյան (462), Համբարձում Մաթեւոսյան (418), Հայկ Կոնջորյան (387) եւ Ռոմանոս Պետրոսյան (386)։ Ընտրությանը մասնակցել է 1024 պատվիրակ։ 

ՔՊ վարչության կազմից դուրս են մնացել Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Հակոբ Սիմիդյանը, Արսեն Թորոսյանը, Նարեկ Բաբայանը, Արման Բոշյանը, Մխիթար Հայրապետյանը, Արմեն Փամբուխչյանը: Հին կազմից Լիլիթ Մակունցը դուրս է եկել կուսակցությունից եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնն է զբաղեցնում, Վահագն Հովակիմյանն էլ վերջերս լքեց կուսակցությունը եւ դարձավ ԿԸՀ նախագահ: Նախորդ վարչության անդամներ Արարատ Միրզոյանը, Արման Բոշյանն այս անգամ վարչության անդամության հայտ չներկայացրին, ինչպես նաեւ՝ քաղաքական ռադարներից անհետացած Սիփան Փաշինյանը, Լենա Նազարյանի ամուսին Նարեկ Բաբայանը, փոխարենը կրկին թեկնածություն էին ներկայացրել, բայց դուրս մնացին նախորդ ղեկավար մարմնի անդամներ Վիլեն Գաբրիելյանը, Արսեն Թորոսյանը, Էդուարդ Աղաջանյանը, Հակոբ Արշակյանը, Արմեն Փամբուխչյանը եւ Մխիթար Հայրապետյանը։

Որոշ տեղեկություններով, վարչության ընտրությունների արդյունքները մեծ աժիոտաժ, եթե չասենք՝ խժդժություններ են առաջացրել իշխող թիմում, մի քանի օր է՝ քննարկում, վերլուծում են ստեղծված իրավիճակը։ Ոմանք դժգոհ են հաշվարկից։ Երեկ մեր աղբյուրները հայտնեցին, որ փորձել են անգամ վերահաշվարկի պահանջ առաջ քաշել։ Ամենամեծ շոկը ՔՊ-ում ունեցել են Սասուն Միքայելյանի արդյունքներից, նա հինգերորդն է` ստացած ձայների քանակով, մինչդեռ ՔՊ-ում կարծում էին, որ անառակ որդու վերադարձ չի լինելու, եւ չեն ներելու «դավաճանին», ով պատերազմից հետո մի կողմ քաշվեց, փորձեց տարանջատվել թիմից, անգամ խորհրդարանական ընտրություններին չմասնակցեց, իսկ երբ վտանգն անցավ, նորից վերադարձավ կերակրատաշտի մոտ, ավելին՝ համագումարին  Փաշինյանի հետ նույն շարքում էր նստած։ Իսկ ոմանք էլ քննարկում են, որ Սասուն Միքայելյանը պատվից վեր էր համարել նորընտիր վարչության կազմի հետ բեմահարթակում կանգնել․ այնտեղ 14 հոգի էին, բացակայում էր միայն նա։ 

Բուռն քննարկումների տեղիք է տվել նաեւ այն փաստը, որ 83 կուսակցական դեմ է քվեարկել Փաշինյանի թեկնածությանը։ Հատկապես ծանր բարոյահոգեբանական վիճակում են հայտնվել կուսակցության հիմնադիրներն ու հնաբնակները, որոնցից շատերը դուրս են մնացել վարչության կազմից։ Փոխարենը այնտեղ են հայտնվել ճամբարափոխներն ու կիսագրագետ, բայց ընդդիմախոսներին շշպռելու հարցում իրենց արդարացրածները։ Դիցուք, ՔՊ վարչության անդամ է դարձել Հայկ Կոնջորյանը, ով հեղափոխությունից հետո ճիշտ ժամանակին սահուն ցատկ կատարեց դեպի ՔՊ, ինչպես նաեւ՝ Գագիկ Ծառուկյանի երբեմնի գաղափարական հետեւորդ, ներկայում սրսուռ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, մի քանի կուսակցություն փոխած Գեւորգ Պապոյանը, իսկ Վաղարշակ Հակոբյանի` վարչությունում հայտնվելը եղել է օրվա «քինդեր սյուրպրիզը»: Այս փաստը հատկապես ծանր են տարել Արսեն Թորոսյանն ու դիջեյ Էդոն՝ Էդուարդ Աղաջանյանը, ինչպես նաեւ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ովքեր գիշերուզօր պայքարում, քարոզարշավ էին անում՝ ՔՊ վարչությունում տեղ ունենալու համար։ Ի դեպ, ասում են՝ Փաշինյանն այս անձանց եւ հատկապես Թորոսյանի հարցում վերապահումներ է ունեցել, թերեւս պատահական չէ, որ կենաց-մահու պայքար տարած Թորոսյանը դուրս մնաց ղեկավար մարմնից․ ասացին, որ նրան մոտ 10 ձայն է բաժանել վարչությունից։ Ի դեպ, Վիլեն Գաբրիելյանի թեկնածությանը դեմ լինելու պատճառների հարցում էլ նշում են նրա մտերմությունը պաշտպանության նախկին նախարար, մեղադրյալ Դավիթ Տոնոյանի հետ։ 

Քննարկումներ են ծավալվել նաեւ Ալեն Սիմոնյանի ստացած ձայների առիթով․ ԱԺ նախագահը վերջից չորրորդն է, անգամ ՔՊ «բետեեռ» Վահագն Ալեքսանյանը նրանից շատ ձայն է ստացել։ Բացի այն, որ Սիմոնյանը մյուսների պես քարոզարշավ չի արել, նրա դեմ ակտիվ հակաքարոզչություն է կիրառվել, հատկապես Արայիկ Հարությունյանը եւ Սուրեն Պապիկյանն են ջանք թափել։ Թիմում խոսում են, որ Փաշինյանի եւ Ալեն Սիմոնյանի մտերմությունը ոմանք ծանր են տանում, մյուս կողմից՝ Սիմոնյանին փորձել են հեռացնել վարչապետի իրավահաջորդի թեկնածուների ցանկից։ Հակաքարոզչություն են արել նաեւ Ռոմանոս Պետրոսյանի դեմ, ոմանք Փաշինյանին դոսյեներ են փոխանցում, ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցնող Ռոմանոսին կասկածում տարբեր պաշտոնյաների եւ բիզնեսմենների հետ  գործարքի գնալու հարցում։ Ինչ վերաբերում է վարչության միակ կնոջ փաստին, ապա ՔՊ-ում խոսում են, որ Արփի Դավոյանը, ամիսներ շարունակ այցելելով մարզեր, կուսակցական խորհուրդներին ուղղորդել է, որ մի կինը բավարար է, եւ դա ինքն է լինելու, իբր Փաշինյանի մակարդակով է դա որոշվել։

Կուսակցության հնաբնակներից Հովիկ Աղազարյանին հարցրինք՝ արդյոք նորընտիր վարչության կազմն արտացոլո՞ւմ է ՔՊ-ի արժեհամակարգը։ «Քանի որ ես չեմ համարում, որ որոշողը ես եմ, դու ես կամ ինչ-որ մեկն է, եւ որոշումը կայացվում է հավաքական կարծիքների համախմբմամբ, հետեւաբար, արդար քվեարկությամբ ձեւավորված յուրաքանչյուր մարմին՝ կլինի կուսակցական, թե պետական, ինձ համար ընդունելի է»,- ասաց Աղազարյանը, ով եւս առաջադրվել էր վարչության անդամի պաշտոնում եւ ստացել 196 ձայն։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վարչության նախագահի պաշտոնը ստանձնելու փաստին, Աղազարյանն ասաց․ «Ես ողջունում եմ այդ քայլը, մենք ապրում ենք բավականին բարդ ժամանակաշրջան, եւ Նիկոլ Փաշինյանի՝ վարչության նախագահի  դերակատարությունը շատ էական է լինելու կուսակցության ամրապնդման ու համախմբման իմաստով»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
How to slow down the discharge of a smartphone? 8 useful tipsArmenian, German Foreign Ministers discuss security situation in South CaucasusJames Webb discovers oldest collision of giant black holes: Why is this finding important?Ben Affleck and Jennifer Lopez finally reunite amid divorce rumorsHenrikh Mkhitaryan draws international community's attention to the problem of captives held in AzerbaijanNo hands needed։ Android apps can be used with gesturesBianca Censori 'furious' over Kanye West's plans to launch porn platform5 most dangerous smartphones in terms of SAR radiation levelsWildberries sellers can give customers points for reviews: What can be done with pointsUS will provide additional $2 billion in aid to Ukraine, Blinken says No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's OfficeUruguay Chamber of Representatives votes to submit draft law on the Armenian Genocide Memorial Day to executive branchPolitical consultations held between foreign ministries of Armenia, GeorgiaGrigoryan and Mustafayev held a meeting on the border of Armenia and Azerbaijan: Protocol signedArmenia FM to be on working visit to StrasbourgDemonstrators in downtown Yerevan chant slogans, whistle at Armenia PMErdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman
Most Popular