Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց 

«Հրապարակ». ՔՊ վարչության նոր կազմը՝ Փաշինյանի ճաշակով

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը՝ փակ դռների ետեւում, առանց լրատվամիջոցների ներկայության, իրեն ժողովրդավար հռչակած իշխող կուսակցությունը հերթական համագումարն արեց՝ նաեւ կուսակցական ղեկավար մարմնի՝ վարչության ընտրություններ անցկացնելով: Այս մարմինն է առաջիկա երեք տարիներին ինչպես կուսակցության, այնպես էլ երկրի համար կարեւորագույն որոշումներ ընդունողը լինելու։

Եվ չնայած նոր վարչությունը ձեւավորվեց փակ-գաղտնի, համագումարին մասնակցած հազարից ավելի պատվիրակների քվեարկությամբ, սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանի ճաշակով վարչություն է ձեւավորվել, ավելին՝ ակնհայտ է, որ ներքին լուրջ քարոզչություն է իրականացվել՝ ոմանց՝ իրենց տեղը ցույց տալու, ոմանց՝ պատժելու, որոշներին էլ խրախուսելու նպատակով, եւ վարչության անդամներից յուրաքանչյուրի ստացած ձայները ոչ թե կուսակիցների, այլ կուսակցապետի ճաշակի ու վերաբերմունքի դրսեւորումն են։

Հիշենք, որ վարչության նախորդ կազմը 21 հոգանոց էր, որը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կրճատվեց, քանի որ նա պատերազմից հետո կրճատել է նաեւ վստահելիների շրջանակը։ Նորընտիր վարչության 15 հոգանոց կազմն այսպիսի տեսք ունի. Նիկոլ Փաշինյան (941), Սուրեն Պապիկյան (809), Ռուբեն Ռուբինյան (613), Տիգրան Ավինյան (559), Սասուն Միքայելյան (547), Արայիկ Հարությունյան (545), Գեւորգ Պապոյան (542), Արփի Դավոյան (540), Գնել Սանոսյան (532), Վահագն Ալեքսանյան (524), Ալեն Սիմոնյան (508), Վաղարշակ Հակոբյան (462), Համբարձում Մաթեւոսյան (418), Հայկ Կոնջորյան (387) եւ Ռոմանոս Պետրոսյան (386)։ Ընտրությանը մասնակցել է 1024 պատվիրակ։ 

ՔՊ վարչության կազմից դուրս են մնացել Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Հակոբ Սիմիդյանը, Արսեն Թորոսյանը, Նարեկ Բաբայանը, Արման Բոշյանը, Մխիթար Հայրապետյանը, Արմեն Փամբուխչյանը: Հին կազմից Լիլիթ Մակունցը դուրս է եկել կուսակցությունից եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնն է զբաղեցնում, Վահագն Հովակիմյանն էլ վերջերս լքեց կուսակցությունը եւ դարձավ ԿԸՀ նախագահ: Նախորդ վարչության անդամներ Արարատ Միրզոյանը, Արման Բոշյանն այս անգամ վարչության անդամության հայտ չներկայացրին, ինչպես նաեւ՝ քաղաքական ռադարներից անհետացած Սիփան Փաշինյանը, Լենա Նազարյանի ամուսին Նարեկ Բաբայանը, փոխարենը կրկին թեկնածություն էին ներկայացրել, բայց դուրս մնացին նախորդ ղեկավար մարմնի անդամներ Վիլեն Գաբրիելյանը, Արսեն Թորոսյանը, Էդուարդ Աղաջանյանը, Հակոբ Արշակյանը, Արմեն Փամբուխչյանը եւ Մխիթար Հայրապետյանը։

Որոշ տեղեկություններով, վարչության ընտրությունների արդյունքները մեծ աժիոտաժ, եթե չասենք՝ խժդժություններ են առաջացրել իշխող թիմում, մի քանի օր է՝ քննարկում, վերլուծում են ստեղծված իրավիճակը։ Ոմանք դժգոհ են հաշվարկից։ Երեկ մեր աղբյուրները հայտնեցին, որ փորձել են անգամ վերահաշվարկի պահանջ առաջ քաշել։ Ամենամեծ շոկը ՔՊ-ում ունեցել են Սասուն Միքայելյանի արդյունքներից, նա հինգերորդն է` ստացած ձայների քանակով, մինչդեռ ՔՊ-ում կարծում էին, որ անառակ որդու վերադարձ չի լինելու, եւ չեն ներելու «դավաճանին», ով պատերազմից հետո մի կողմ քաշվեց, փորձեց տարանջատվել թիմից, անգամ խորհրդարանական ընտրություններին չմասնակցեց, իսկ երբ վտանգն անցավ, նորից վերադարձավ կերակրատաշտի մոտ, ավելին՝ համագումարին  Փաշինյանի հետ նույն շարքում էր նստած։ Իսկ ոմանք էլ քննարկում են, որ Սասուն Միքայելյանը պատվից վեր էր համարել նորընտիր վարչության կազմի հետ բեմահարթակում կանգնել․ այնտեղ 14 հոգի էին, բացակայում էր միայն նա։ 

Բուռն քննարկումների տեղիք է տվել նաեւ այն փաստը, որ 83 կուսակցական դեմ է քվեարկել Փաշինյանի թեկնածությանը։ Հատկապես ծանր բարոյահոգեբանական վիճակում են հայտնվել կուսակցության հիմնադիրներն ու հնաբնակները, որոնցից շատերը դուրս են մնացել վարչության կազմից։ Փոխարենը այնտեղ են հայտնվել ճամբարափոխներն ու կիսագրագետ, բայց ընդդիմախոսներին շշպռելու հարցում իրենց արդարացրածները։ Դիցուք, ՔՊ վարչության անդամ է դարձել Հայկ Կոնջորյանը, ով հեղափոխությունից հետո ճիշտ ժամանակին սահուն ցատկ կատարեց դեպի ՔՊ, ինչպես նաեւ՝ Գագիկ Ծառուկյանի երբեմնի գաղափարական հետեւորդ, ներկայում սրսուռ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, մի քանի կուսակցություն փոխած Գեւորգ Պապոյանը, իսկ Վաղարշակ Հակոբյանի` վարչությունում հայտնվելը եղել է օրվա «քինդեր սյուրպրիզը»: Այս փաստը հատկապես ծանր են տարել Արսեն Թորոսյանն ու դիջեյ Էդոն՝ Էդուարդ Աղաջանյանը, ինչպես նաեւ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ովքեր գիշերուզօր պայքարում, քարոզարշավ էին անում՝ ՔՊ վարչությունում տեղ ունենալու համար։ Ի դեպ, ասում են՝ Փաշինյանն այս անձանց եւ հատկապես Թորոսյանի հարցում վերապահումներ է ունեցել, թերեւս պատահական չէ, որ կենաց-մահու պայքար տարած Թորոսյանը դուրս մնաց ղեկավար մարմնից․ ասացին, որ նրան մոտ 10 ձայն է բաժանել վարչությունից։ Ի դեպ, Վիլեն Գաբրիելյանի թեկնածությանը դեմ լինելու պատճառների հարցում էլ նշում են նրա մտերմությունը պաշտպանության նախկին նախարար, մեղադրյալ Դավիթ Տոնոյանի հետ։ 

Քննարկումներ են ծավալվել նաեւ Ալեն Սիմոնյանի ստացած ձայների առիթով․ ԱԺ նախագահը վերջից չորրորդն է, անգամ ՔՊ «բետեեռ» Վահագն Ալեքսանյանը նրանից շատ ձայն է ստացել։ Բացի այն, որ Սիմոնյանը մյուսների պես քարոզարշավ չի արել, նրա դեմ ակտիվ հակաքարոզչություն է կիրառվել, հատկապես Արայիկ Հարությունյանը եւ Սուրեն Պապիկյանն են ջանք թափել։ Թիմում խոսում են, որ Փաշինյանի եւ Ալեն Սիմոնյանի մտերմությունը ոմանք ծանր են տանում, մյուս կողմից՝ Սիմոնյանին փորձել են հեռացնել վարչապետի իրավահաջորդի թեկնածուների ցանկից։ Հակաքարոզչություն են արել նաեւ Ռոմանոս Պետրոսյանի դեմ, ոմանք Փաշինյանին դոսյեներ են փոխանցում, ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցնող Ռոմանոսին կասկածում տարբեր պաշտոնյաների եւ բիզնեսմենների հետ  գործարքի գնալու հարցում։ Ինչ վերաբերում է վարչության միակ կնոջ փաստին, ապա ՔՊ-ում խոսում են, որ Արփի Դավոյանը, ամիսներ շարունակ այցելելով մարզեր, կուսակցական խորհուրդներին ուղղորդել է, որ մի կինը բավարար է, եւ դա ինքն է լինելու, իբր Փաշինյանի մակարդակով է դա որոշվել։

Կուսակցության հնաբնակներից Հովիկ Աղազարյանին հարցրինք՝ արդյոք նորընտիր վարչության կազմն արտացոլո՞ւմ է ՔՊ-ի արժեհամակարգը։ «Քանի որ ես չեմ համարում, որ որոշողը ես եմ, դու ես կամ ինչ-որ մեկն է, եւ որոշումը կայացվում է հավաքական կարծիքների համախմբմամբ, հետեւաբար, արդար քվեարկությամբ ձեւավորված յուրաքանչյուր մարմին՝ կլինի կուսակցական, թե պետական, ինձ համար ընդունելի է»,- ասաց Աղազարյանը, ով եւս առաջադրվել էր վարչության անդամի պաշտոնում եւ ստացել 196 ձայն։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վարչության նախագահի պաշտոնը ստանձնելու փաստին, Աղազարյանն ասաց․ «Ես ողջունում եմ այդ քայլը, մենք ապրում ենք բավականին բարդ ժամանակաշրջան, եւ Նիկոլ Փաշինյանի՝ վարչության նախագահի  դերակատարությունը շատ էական է լինելու կուսակցության ամրապնդման ու համախմբման իմաստով»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթիԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա ՎարդանյանՀայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանԻնչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Զանգե´ր, ղողանջե´ք․ Հաղարծնի վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց զանգերը (տեսանյութ)Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն ՄելիքյանՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը ՀայաստանումԱլեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ)Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մեզ միայնակ չթողնեք. 20-ամյա ուսանողի խնդրանքը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ)Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը․ 168.am Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր ՄարտիրոսյանՍա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ)Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար ՂազարյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Կարճ ժամանակ է մնացել, համբերե'ք և կտեսնե'ք. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանՆահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացան երթին (տեսանյութ)Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ․ ՀԺ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ ԿոլոմինաԵրուսաղեմում Տիրոջ գերեզմանից դուրս է բերվել Բարեբեր կրակը (տեսանյութ, լուսանկարներ) Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել ենԽոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ) Քայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ Անմեղ կենդանիներով` անուշ-անուշ, գնում ենք մայրաքաղաք` հարցեր լուծելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ինչ է կատարվում Կիրանցում այս պահին (տեսանյութ)Այսօր ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ոգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին․ Թովմաս Առաքելյան ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ Նիկոլի ու Սինանյան Զարեհի դիմաց․ քաղաքագետ
Ամենադիտված