Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN 

Ինչ վտանգներ և հնարավորություններ են պարունակում Սոչիում և Բրյուսելում ընդունված հայտարարությունները

Analytical

Երեկ Սոչիում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ընդունվել է հայտարարության տեքստ: Ի՞նչ ականներ կան այդ տեքստում, ինչ ռիսկեր կամ հնարավորություններ են այնտեղ առկա Հայաստանի և Արցախի համար:

Թերևս գլխավոր վտանգը և բացթողումը կայանում է նրանում, որ հայտարարության տեքստում բացակայում է Լեռնային Ղարաբաղ եզրույթը, այն փոխարինված է ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր եզրույթով, ինչը նշանակում է, որ Բաքուն այս ուղղությամբ լուրջ հաջողություններ է գրանցել: Հաջողություն է նաև այն հանգամանքը, որ հայտարարության տեքստում հստակ նշվում է տարածքային ամբողջականության բաղադրիչը և ոչ մի խոսք չկա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին: Հայաստանի և Արցախի համար թերևս միակ դրական կետը այն է, որ Ալիևը կամա թե ակամա ընդունեց խաղաղապահների գործունեության արդյունավետությունը և կարևորությունը, ըստ այդմ նրանց՝ Արցախում գտնվելու ժամկետները կարող են և երկարարացվել, դա կախված է նրանից, թե ինչ քայլեր այդ ուղղությամբ կգործադրի Հայաստանը:

Մյուս կետը 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակումն է։ Այս փաստաթուղթը ներառել է մի կարևոր կետ ինքնավար կազմավորումների ինքնորոշման իրավունքի և ԱՊՀ-ի կազմ մտնելու հնարավորության մասին՝ ուղիղ կերպով առնչվելով Արցախին։ Թեպետ Սոչիի հայտարարության մեջ խոսք չկա ինքնորոշման մասին, բայց Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակումն արդեն իսկ դրա վկայությունն է։ 

Ամիսներ առաջ ոչ պակաս կարևոր հայտարարություն է հնչել Բրյուսելից, կրկին՝ եռակողմ հանդիպումից հետո, որի քավորը սակայն Շառլ Միշելն էր: Որո՞նք են Սոչիում և Բրյուսելում արված հայտարարությունների միջև առկա տարբերությունները, ո՞ ր տարբերակն է մեզ համար առավել ընդունելի:

Շառլ Միշելի ամփոփիչ հայտարարությունում իրականում նույնպես բացակայում էր Լեռնային Ղարաբաղ եզրույթը: «Նրանք քննարկել են վերջերս ստեղծված լարվածությունը և վերահաստատել են 2020 թ․ նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության դրույթներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջբերվող հատվածի բնագրում։  Հատկանշական է, սակայն, որ Ալիևի և Միշելի առանձնազրույցը ներկայացնելիս Եվրոպական խորհրդի պաշտոնական ալիքը Յութուբում նշել էր, որ նախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղում լարվածության ընթացքում: Ապրիլյան հանդիպումը արդեն երրորդ դեպքն էր, երբ Լեռնային Ղարաբաղը չի հիշատակվում Եվրամիությունում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով: 2021 թ. դեկտեմբերի 14-ին Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևից հանդիպումից և 2022 թ. փետրվարին կայացած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների վիրտուալ հանդիպումից հետո կազմակերպիչ կողմերի տարածած հաղորդագրություններում ևս բացակայում էր Ղարաբաղ եզրույթը:

Բրյուսելյան հայտարարության տեքստում շեշտվում էր խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը, միաժամանակ  շրջանցվում  հերթական սադրանքը հայ-ադրբեջանական սահմանին։  Նախագահ Ալիևի անունը թեև  չէր նշվում, բայց Եվրոպական խորհրդի նախագահը իր հայտարարությամբ հստակեցնում էր, թե վերջինի  խոսքում ինչը չի համապատասխանում իրականությանը։ Հատված հայտարարությունից․«Երկու կողմերը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չկան: Հակառակի շահարկումները ցավալի են»։ Այս ձևակերպումը, ըստ վերլուծաբանների, կոնկրետ «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Ի դեպ, Սոչիում ընդունված հայտարարության մեջ չկար որևէ կետ, որը կքննադատեր կամ հստակ գնահատականներ կտար ՀՀ տարածքի հանդեպ Բաքվի իրականացրած հերթական սադրանքին:

Միշելը շեշտել էր նաև բնակչությանը խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը և այս հարցում հանրային հռետորաբանության կարևոր դերը: Այս շեշտադրումը առկա է նաև Սոչիում ընդունված հայտարարության մեջ:

Ըստ էության, թե՛ Սոչիում, թե՛ Բրյուսելում ընդունված հայտարարությունները, մեղմ ասած, չեն բխում Հայաստանի և Արցախի շահերից, այս տեսանկյունից պետք է ապավինել չարյաց փոքրագույնին: Հասկանալի է, որ և Բրյուսելը և Մոսկվան ձգտում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քավորությունը ստանձնել, մնացած հարցերը երկրորդական են, քանի որ խաղը շատ ավելի գլոբալ է և շոշափում է կողմերի աշխարհաքաղաքական շահերը: Թե՛ Սոչիի, թե՛ Բրյուսելի հայտարարություններում Լեռնային Ղարաբաղը և վերջինիս ինքնորոշման, սուբյեկտայնության հարցը լղոզված է, միևնույն ժամանակ, երեկ Սոչիում ընդունված հայտարարությունը, խաղաղապահների տեղակայման ժամկետների հավանական երկարաձգումը և հղումը 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրին հույս են ներշնչում, որ ժամանակ ձգել պաշտոնական Երևանին այնուամենայնիվ կհաջողի...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Azerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?
Most Popular