Հյուսթոնում գնդակահարել են Migos ռեփեր Takeoff-ին (տեսանյութ)
ВидеоԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում գնդակահարել են ռեփեր Takeoff-ին, փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է նաև ռեփ խմբի նրա գործընկերը՝ Migos Quavo-ն, նա, սակայն գտնվում է կայուն վիճակում, գրում է onsmash-ը։
Ըստ լրատվամիջոցների՝ միջադեպը տեղի է ունեցել մասնավոր երեկույթի ժամանակ, որին ներկա են եղել ռեփերներն իրենց ընկերների հետ։ Նրանք հանդիպել և գնացել են երգիչ Ջեյմս Փրինսի որդու՝ Ջազ Փրինսի ծննդյան տարեդարձը նշելու։ Այն բանից հետո, երբ նրանք լքել են երեկույթը, ընկերների միջև վիճաբանություն է սկսվել, որը հանգեցրել է մահացու փոխհրաձգության, որի ժամանակ Takeoff-ը սպանվել է։
Այս տեղեկությունը հաստատել են սոցցանցերի որոշ օգտատերեր, ովքեր պնդում են, որ իրենք իրենց աչքերով են տեսել փոխհրաձգությունը և «փախել են նույն փամփուշտներից»։ Իրավապահները դեռ պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել։