Բժիշկը նշել է գարեջրի չարաշահման վտանգները
ԺամանցՆույնիսկ ցածր ալկոհոլային գարեջուրը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա։ Այդ փրփուր-ըմպելիքը կանոնավոր օգտագործումը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների և նույնիսկ հանկարծակի մահվան պատճառ դառնալ: Այս մասին «Доктор Питер» պորտալին հայտնել է սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Վադիմ Ժուկը։
Սրտաբանը խորհուրդ է տալիս ամբողջությամբ հրաժարվել ալկոհոլից։ Թեթև փրփուր-ըմպելիքի հանդեպ սերը կարող է վերածվել լուրջ հիվանդությունների, առաջին հերթին ալկոհոլից տուժում են սիրտը, արյան անոթները և էնդոկրին համակարգը։
«Օրգանիզմ ալկոհոլի կանոնավոր, նույնիսկ փոքր չափաբաժիններով ընդունման իրավիճակում սիրտը տուժում է։ Բժիշկները գարեջուր խմողների մոտ ախտորոշում են կարդիոմիոպաթիա, որը կարող է հանգեցնել սրտի անբավարարության: Բացի այդ, առիթմիաները հազվադեպ չեն: Դեպքը կարող է ավարտվել հանկարծամահությամբ»,- զգուշացրել է բժիշկը։
Գարեջուրը նաև արյան ճնշման կտրուկ թռիչք է հրահրում և կարող է հանգեցնել հիպերտոնիայի զարգացման։ Ըմպելիքի չափից ավելի օգտագործումը մեծացնում է թունավոր քրոնիկ պանկրեատիտի, գաստրիտի և ստամոքսի խոցի առաջացման վտանգը։