Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին ՈՒՂԻՂ. Երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակ Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը Այսօր շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու․ շատ կարևոր ուղերձներ են հնչելու․ Բագրատ Սրբազան Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Շվեյցարիան Մյասնիկյան պողոտայում բախվել են չորս ավտոմեքենա (լուսանկարներ) Զախարովան քննադատել է «Եվրատեսիլ 2024»-ը Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայրերի ավերակներ եւ արամեերեն գիր ունեցող անոթներ Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին 

Ըստ դատավորների՝ միայն օրենսդրական փոփոխություններով է հնարավոր նվազեցնել դատարանների գերծանրաբեռնվածությունը

Իրավունք

Դատավորները համոզված են, որ միայն օրենսդրական փոփոխություններ կատարելով է հնարավոր նվազեցնել դատարանների գերծանրաբեռնվածությունը: Դատավորները նման տեսակետ հայտնեցին ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում «ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները եւ դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր» թեմայով քննարկմանը:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նշեց, որ դատարանների ծանրաբեռնվածությունը խոչընդոտում է նաև դատավորների մասնագիտական գործունեության իրականացմանը, դատավորների կողմից դատական ակտերի կայացման ողջամիտ ժամկետի պահպանմանը: «Գաղտնիք չէ, որ դատարանների ծանրաբեռնվածությունը, նույնիսկ առանց վիճակագրական տվյալների մեջբերումների, անընդհատ և հաճախ անգամներով աճելու միտում ունի»,-ասաց Թովմասյանը:

Պատգամավորի խոսքով՝ դատական ակտերը այս պահի դրությամբ կայացվում են ամիսներ, նույնիսկ տարիներ անց, որոշ դեպքերում դատավորները կայացնում են ոչ այնքան խորը պատճառաբանություն ունեցող ակտեր, որոնք դառնում են թույլ և խոցելի:

Քննարկմանը մասնակցող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանը նշեց, որ դատարանների գերծանրաբեռնվածությունն ունի թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներ: Ըստ նրա՝ օրենսդրական դաշտում փոփոխություններով կարելի է համակարգային ձևով խնդրին լուծում տալ: «Դատավորի գործառույթի մեջ այսօր ներառված է կատարողական թերթերի տրամադրում: Եթե փորձենք հասկանալ, թե ինչու է այդ գործառույթը վերապահվել դատարաններին, ապա որևէ ողջամիտ պատճառ չենք կարողանա վկայակոչել: Ես պնդում եմ, որ այդ փուլում դատավորի կողմից որևէ բովանդակային գործառույթ չի իրականացվում, զուտ տեխնիկական աշխատանք է, որը տանում է դատավորի աշխատաժամանակի գերակշիռ մասը»,-ասաց դատավորը՝ առաջարկելով դատարաններին, դատավորներին չվերապահել կատարողական թերթերի տրամադրումը և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը Հարկադիր կատարման ծառայություն ներկայացնել:

Այսօր գումարի բռնագանձման պահանջներով հայցերը կազմում են ընդհանուր իրավասության դատարաններ ներկայացվող հայցերի ոչ պակաս, քան 80 տոկոսը: Դատավորի խոսքով՝ հայցագների միջին չափը տատանվում է մինչև 500 հազարի դրամի շրջանակներում: Այս առնչությամբ նա առաջարկում է, որ գումարի բռնագանձման պահանջներով հայցերն առհասարակ դատական քննության առարկա չդարձվեն, դրանք հանձնարարվեն նոտարներին:

Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանի կարծիքով՝ հնարավոր է դատարանների գերծանրաբեռնվածությունը նվազեցնել՝ զրոյական ֆինանսական միջոցներ ծախսելով, ընդամենը կատարելով օրենսդրական փոփոխություններ: Վարչական դատարանում գրավոր ընթացակարգ նախատեսված չէ՝ բացառությամբ որոշ կոնկրետ դեպքերի: «Եթե օրենսդրությամբ նախատեսենք, որ Վարչական դատարանում գործերը կարող են քննվել գրավոր ընթացակարգով՝ բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, վստահեցնում եմ, որ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունն ավելի քան 30-40 տոկոսով կնվազի»,-ասաց Ազրոյանը:

Ըստ Վարչական դատարանի դատավորի՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը մեծամասամբ պետք է դուրս գան իրենց վերահսկողությունից: Օրինակ՝ տեսչական մարմինը ոչ թե պետք է գնա դատարան՝ ասելու, որ անձին տուգանեն, այլ ինքը պետք է այդ պատասխանատվության միջոցը կիրառի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շպիոնները դուք եք․ քաղաքացին՝ ՔՊ-ին (տեսանյութ)Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին Արարատում տեղի ունեցած պայթյունից այրվել է 7 անվադող, մալուխներ, փլուզվել է պատըՓաշինյանն ասում էր` ապագա կա, բայց չէր մանրամասնում՝ թուրքական ապագայի մասին էր ասում (տեսանյութ)Վարկանիշային մրցաշար․ Լյովա Գևորգյանը պարտվել է սփոփիչ գոտեմարտումՈՒՂԻՂ. Երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակԻսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում«Ողջունելի է, որ Հայաստանում ծայր է առել ազգային-կրոնական վերելք»․ Տեր Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժման լուրերի արձագանքը պարսկատառ մամուլում․ Տիգրան Դավուդյան ՈՒՂԻՂ․ Երիտասարդների քայլերթը ՄատենադարանիցԵրկրագունդը երկրորդ օրն է «ապրում» ծայրահեղ մագնիսական փոթորիկների մեջՌեալը ստացել է Լա լիգայի չեմպիոնի գավաթըԼիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվենԳազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներումԽարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերիցԹուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառըՇուռնուխի բնակիչների համար 2024 թ․ բյուջեում փոխհատուցում նախատեսված չէՊայթյուն՝ Արարատի մարզի Արարատ գյուղի բենզալցակայաններից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկՓարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքոԱյսօր շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու․ շատ կարևոր ուղերձներ են հնչելու․ Բագրատ ՍրբազանԱմենայն հարգանքով Բագրատ Սրբազանի հանդեպ, մնացեք այդ դերի մեջ, դա և մեզ է պետք, և եկեղեցուն․ Ստեփան ԴանիելյանԱյսօր Մբապեն իր վերջին տնային հանդիպումը կանցկացնի ՊՍԺ-ի կազմումԴուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանի ուղերձըԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ«Ոչ մեկը և ոչինչ չի կարող հետ պահել մեզ՝ մեր երազանքների և իղձերի իրականացումից»․ Բագրատ Սրբազան Վեհափառի հետ միշտ էլ հանդիպում ենք, երբ նա ցանկանա կամ մենք խնդրենք. Սրբազան (տեսանյութ)Սրբազանն օրհնում է եկեղեցու բակում նրան սպասող հավատացյալներին (տեսանյութ)Եկող շաբաթվա ընթացքում կարևոր գործեր կան անելու. Դանիելյան (տեսանյութ)Երեկ ոստիկանների բռնի գործողությունների արդյունքում հիվանդանոցում հայտնված Արմեն Բաղդասարյանն է մասնակցել ՊատարագինՀայ Առաքելական եկեղեցու մասնիկն եմ, սա պայքար է հանուն հայի լինելու, հայրենիքի, իրական խաղաղության․ Մետաքսե ՀակոբյանՏարադրամի փոխարժեքները Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ«Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...»․ սա հայ ոստիկանի պատիվը ոտնահարող արարք է․ ԶաքարյանԵրիտասարդության երթ դեպի Հանրապետության ՀրապարակՔՊ-ից արձագանքել են Սրբազանի «սուրճ խմելու» առաջարկին Լույս աշխարհ է եկել մերօրյա հերոս Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը (տեսանյութ)«Առողջականս լավ է, բոլորիս հույսն Աստված է». Բագրատ Սրբազանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում է (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հրավիրում է մեծ հավաքի՝ հանուն ՀայրենիքիՊրոցեսներ են ընթանում, եկող շաբաթ հստակ քայլեր են կատարվելու, Շարժումը կոնկրետ առաջնորդող ունի (տեսանյութ)Այս լուսանկարը չհուսալքվելու, տասնյակ հազարավոր մարդկանց մեջ բանականությունն արթնացնելու մասին է․ Վարդան ՈսկանյանԲագրատ արքեպիսկոպոսը պետք է դառնա ոչ թե քաղաքական լիդեր, այլ ստանձնի արբիտրի դերը, որի առկայության դեպքում որևէ ղեկավար չի դառնա այն հրեշը, որ դարձավ Փաշինյանը․ ՊողոսյանԵրևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակՄենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, բայց մի 14 օր պատրաստ չենք մասնակիցը լինել խաղաղ ակցիաների. Վահե ՀովհաննիսյանԵրկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներումԱստղագուշակ․ մայիսի 12Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցինՕրվա խորհուրդ․ մայիսի 12ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցումԵրևանի քաղաքապետարանի մոտ ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել երթևեկելի հատվածըԻտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում «Միլանն» ընդունել էր «Կալյարիին»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ամենադիտված