London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Պոպուլիստ առաջնորդների անարգել վերելքը բացասաբար է անդրադառնում ժողովրդավարական կառավարման վրա. Արմեն Գեւորգյան

Political

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում կայացած «Հանուն ժողովրդավարության» 10-րդ համաշխարհային ֆորումում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից։

«Հարգելի՛ մասնակիցներ, ա նցած տասնամյակի զարգացումներն ինձ թույլ են տալիս ասել, որ ազատ աշխարհն այժմ կանգնած է ժողովրդավարության պահպանման եւ զարգացման ճակատագրական ընտրությունների առաջ: Նման ընտրությունները կա՛մ կհանգեցնեն մեր ժողովրդավարական սկզբունքների եւ ավանդույթների հաստատակամ պահպանմանը, կա՛մ էլ՝ գրեթե ամենուր ժողովրդավարության հետընթացն ու կեղծարարության սկզբունքներն ակնհայտ հանդուրժելուն:

Թույլ տվեք թվարկել այն հինգ հիմնական հանգամանքները, որոնք, կարծում եմ, բացասաբար են անդրադառնում ժողովրդավարական կառավարմանը եւ չեն խրախուսում լայնամասշտաբ քաղաքացիական ներգրավվածությունը.

1. Քաղաքացիների շրջանում դրական սպասելիքների աստիճանական անկում:

2. Ազատ աշխարհի արժեքների եւ իդեալների շարունակական քայքայում եւ երկակի ստանդարտների տարածումն ամբողջ Եվրոպայում:

3. Պետական մակարդակում մարդկանց ներգրավվածության խզում եւ ավելի շատ տեղական մակարդակում քաղաքացիական մասնակցության խրախուսում:

4. Սոցիալական պառակտման խորացում՝ որակյալ կրթության հավասար հասանելիության դժվարությունների պատճառով:

5. Պոպուլիստ առաջնորդների անարգել վերելք՝ սոցիալական ցանցերում մանիպուլյացիաների եւ ապատեղեկատվության անհանգստացնող մակարդակի հետ մեկտեղ:

Այսօր ես կներկայացնեմ իմ դիտարկումներն առաջին երեք կետերի վերաբերյալ եւ ուրախ կլինեմ, եթե դրանք օգտակար լինեն մեր քննարկմանը:

Այսպիսով, ի՞նչն է առաջացրել քաղաքացիների դրական սպասումների աստիճանական անկում:

Առաջին հերթին, կարծում եմ, դա պայմանավորված է ժամանակակից էլիտաների քաղաքական ակտիվության որակով եւ բովանդակությամբ: Ցավոք, այսօր եվրոպական շատ երկրներում շատերը մտածում են ոչ թե ավելի լավ կրթության կամ առողջապահության, այլ՝ այն մասին, թե ինչպես չկորցնել աշխատանքը կամ չմրսել:

Մենք բոլորս ապրում ենք Երրորդ համաշխարհային պատերազմի կամ միջուկային աղետի սպասումով: Երջանկության եւ բարեկեցության մակարդակի անկումը հանգեցնում է աշխարհում ավելի քիչ ներգրավվածության, ավելի քիչ ժողովրդավարության եւ ավելի քիչ անվտանգության: Ոչ եվրոպական տեսանկյունից «Ինչ է Եվրոպան» հարցը, ամենայն հավանականությամբ, երեք հիմնական պատասխան ունի՝ բարեկեցություն, արդարություն եւ անվտանգություն: Այս երեք առավելությունները նաեւ Եվրոպան դարձնում են եզակի մայրցամաք, որը գրավում է միգրանտներին ամբողջ աշխարհից: Այժմ ազատ աշխարհի այս բոլոր արժանիքները հարցականի տակ են, եւ ոչ թե միջազգային իրավիճակի, այլ՝ Եվրոպայի ժողովրդավարական սկզբունքների հետընթացի պատճառով:

Ի՞նչն է առաջացրել ազատ աշխարհի արժեքների եւ իդեալների շարունակական քայքայում:

Ներկայիս միջազգային առճակատման պայմաններում ազատ աշխարհի ժողովրդավարական ավանդույթներն ու արժեքները սկսել են անտեսվել աշխարհաքաղաքական շահերի պատճառով: Սա երկակի ստանդարտների մասին դիսկուրս է առաջացրել եւ բացասաբար ազդել աշխարհում մեր արժեքների փափուկ ուժի վրա:

Ոմանք կարծում են, որ ուկրաինական ճգնաժամում Եվրոպայի որդեգրած ամուր եւ անզիջում դիրքորոշումը լավ ազդանշան է շատերի համար, ովքեր կարեւորում են իդեալներն ու արժեքները: Բայց այլ դեպքերում այդ սկզբունքայնությունը բացակայում է: Մենք պետք է կոտրենք շարունակական փոխզիջումների շղթան դեպի ոչ ժողովրդավարական եւ ոչ ազատական ռեժիմներ՝ ամենուր մեր արժեքներին հավատարիմ մնալու համար: Նման «երկակի ստանդարտներն» առավել վառ դրսեւորվում են ընտրողական վերաբերմունքում, օրինակ՝խոսքի ազատության սահմանափակումների, դատարանների նկատմամբ հետեւողական ճնշումների կամ ժողովուրդների ինքնորոշման հիմնարար իրավունքի ճանաչման նկատմամբ: Դրանք դրսեւորվում են նաեւ այն ժամանակ, երբ Եվրոպան ընտրողական մոտեցումներ է ցուցաբերում ագրեսիայի եւ ինքնիշխան տարածքների ռազմական օկուպացիայի նկատմամբ՝ միայն էներգետիկ անվտանգության նկատառումներից ելնելով: Եկեք առերեսվենք իրականությանը. ըստ Economist Intelligence Unit ամսագրի՝ Եվրոպայի խորհուրդը հարմարավետորեն տեղ է տալիս ինչպես հասուն ժողովրդավարական երկրների, այնպես էլ՝ ավելի երիտասարդ ավտորիտար ռեժիմների:

Իսկ ինչպե՞ս եմ արձանագրում պետական մակարդակում քաղաքացիների ներգրավվածության նվազումը:

Եվրոպայում քաղաքացիական ներգրավվածության երեք հարթություն կա՝տեղական, ազգային եւ վերազգային միջավայրեր: Տեղական մակարդակում տեսնում ենք, թե ինչպես են գործում ամենաառաջադեմ եւ կատարելագործված ժողովրդավարական մեխանիզմները: Որոշ երկրներում նկատում ենք «կեղծ դեմոկրատական ռեժիմների» ի հայտ գալը, որտեղ մարդիկ քվեարկում են միայն համապետական ընտրությունների օրը, եւ վերջ: Ինչպես անվանենք այն քաղաքական մեծամասնությանը, որն իր ձայները ստացել է ազատ ընտրությունների արդյունքում, բայց հետո իրականացնում է այնպիսի մի քաղաքականություն, որը կապ չունի իր նախընտրական խոստումների կամ նախընտրական ծրագրերի հետ:

Կարող է թվալ, թե «նոր նորմա է», երբ կառավարություններն առանց ժողովրդի որեւէ նշանակալից մասնակցության ճակատագրական որոշումներ են կայացնում, օրինակ՝ պետության չեզոքության կարգավիճակը փոփոխելու, կամ՝ կառավարության ղեկավարին առանց նոր ընտրությունների մի քանի անգամ անընդմեջ փոխելու վերաբերյալ:  Կան բազմաթիվ այլ օրինակներ, ինչպիսիք են՝ նոր քաղաքական միավորումների ստեղծումը, նոր ռազմական ուժերի ձեւավորումը մայրցամաքում եւ այլն:

Ինչպե՞ս պետք է վերաբերվենք իրավիճակին, երբ քաղաքական գործիչներն են որոշում՝ ի?նչ տեղեկատվություն պիտի ստանա եվրոպացին եւ որքա՞ն: Մարդկանց կյանքի վրա մեծ ազդեցություն ունեցող տեղեկատվության հասանելիությունը հաճախ սահմանափակվում է քաղաքական գործիչների որոշմամբ: Արդյո՞ք «ազգային անվտանգության մտահոգությունների» վերաբերյալ բացատրությունները բավարար են:

Գործընկերնե՛ր,

Եզրափակելով խոսքս՝ թույլ տվեք ասել հետեւյալը.

Ժողովրդավարական կառավարման տարբեր մակարդակներում հակասական գործընթացները կարող են խաթարել սոցիալական վստահության եւ կայունության հիմքերը: Ընտրություններին մասնակցության ներկա նվազող մակարդակը պետք է կառավարման համակարգի նկատմամբ հանրային ցածր հավանության մասին ահազանգ լինի: Մենք պետք է կոտրենք վերը նշված փոխզիջումների շղթան, նախքան այն կոչնչացնի բարգավաճումն ու անվտանգությունը Եվրոպայում: Դա անելու համար պետք է նորովի բացահայտենք ինքներս մեզ եւ դարձյալ դառնանք ավելի սկզբունքային՝զոհ չգնալով ներկա ավտորիտար միտումներին»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular