Մեծ Բրիտանիան Չելսիի վաճառքից ստացված միջոցները չի փոխանցել Ուկրաինային
SportՄեծ Բրիտանիան դեռ պետք է Ուկրաինային փոխանցի 2,5 միլիարդ ֆունտ (2,87 միլիարդ դոլար)՝ ռուս գործարար Ռոման Աբրամովիչից լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբը գնելու համար:
Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Լեո Դոչերտին՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում։
«Նրա [Աբրամովիչի] բանկային հաշվի միջոցները դեռ սառեցված են։ Կատարվել են վարչական աշխատանքներ, տրվել է լիցենզիա [իր հաշիվներով գործարքներ թույլ տալու]։ Մենք հուսով ենք, որ սա Ուկրաինային և այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն, օգնելու ճանապարհի միայն սկիզբն է»,- ասել է նա։