Քեյթ Մոսին կասկածում են թմրանյութեր օգտագործելու մեջ՝ ոչ պատշաճ պահվածքի պատճառով
Leisure48-ամյա սուպերմոդել Քեյթ Մոսին կասկածել են թմրանյութ օգտագործելու մեջ՝ WSJ ամսագրի Innovator Awards 2022-ի ժամանակ կցկտուր և անհասկանալի ելույթի պատճառով։ Հաղորդում է Page Six-ը։
Մոսը արձանիկը նվիրել է իր ընկերոջը՝ Saint Laurent նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Էնթոնի Վակկարելլոյին։ Ելույթի ժամանակ նա նայել է հեռախոսին, կակազել և չի կարողացելարտասանել մրցանակի անունը։ «Ես և Էնթոնին միասին աշխատել ենք… տարիներ: Երբ նա սկսեց աշխատել Saint Laurent-ում, ես տեսա նրա նորաձեւության նկատմամբ հոտառությունը: Եվ… ուզում էի աշխատել նրա հետ»,- ասել է նա:
Սոցցանցերի օգտատերերը ակտիվորեն քննարկում են սուպերմոդելի ոչ պատշաճ պահվածքը։ Շատերը կարծում են, որ դա կարող է վկայել թմրամիջոցների օգտագործման մասին: Հարցազրույցներից մեկում Մոսը պնդել է, որ իրեն հաջողվել է հաղթահարել կախվածությունը։
Քեյթ Մոսի ներկայացուցիչները չեն պատասխանել նրա առողջության մասին լրագրողների հարցերին։