Ինձ դուր է գալիս այն ուղղությունը, որով այժմ շարժվում է Միլանը. Կակա
Спорт«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Կական մեկնաբանել է ակումբի ներկայիս վիճակը, խոսել մարզական տնօրեն Պաոլո Մալդինիի մասին, ինչպես նաև կիսվել է Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունում Իտալիայի հավաքականի բացակայության մասին։
Միլանը՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչո՞ւմ։ Սա շատ լավ է։ Կցանկանայի Իտալիա գալ «Տոտենհեմի» դեմ հանդիպմանը։ «Միլանը» ճիշտ ուղղություն վերցրեց, ինձ դուր է գալիս ակումբի տված երկար տարիների աշխատանքը։
Պաոլո Մալդինիի ազդեցության մասին։ Չեմ կասկածում, որ նա իր գործը լավ է անում։ Նա շատ խելացի, գրագետ ու կոռեկտ մարդ է։ Հիանալի է, որ նա որոշել է դառնալ «Միլանի» տնօրենը։ Ժամանակ առ ժամանակ խոսում ենք իրար հետ։ Ես սովորել եմ, սպորտի մենեջմենթի երեք կուրս եմ անցել, մեկը՝ սպորտային բիզնես, մյուսը՝ մարզչական։ Միգուցե մոտ ապագայում ես կարողանամ սպորտային տնօրեն դառնալ։
Իտալիայի հավաքականի՝ աշխարհի առաջնությունում բացակայության մասին։ Դա ինձ շատ է վրդովեցնում։ Բայց պետք է լավատես մնալ, քանի որ վերջերս Իտալիան հաղթեց Եվրոպայի առաջնությունում։ Եթե Իտալիային ավելացնեք Բրազիլիան և Արգենտինան, կստանաք աշխարհի փոքր առաջնություն։ Միգուցե 2018 թվականի աշխարհի առաջնությունում թիմի բացակայությունը նույնպես ազդեց, բայց հիմա ես թիմում շատ հետաքրքիր երիտասարդ խաղացողների եմ տեսնում»,- Կակայի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։