Գիտնականները նշել են ՃՏՊ-ներում մահացությունը մեծացնող գործոնները
Գիտություն և ՄշակույթԴժբախտ պատահարի և դրանում մահվան հավանականության վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ ճանապարհի լուսավորությունը և մեքենայում գտնվող ուղևորների թիվը, ինչպես նաև մեքենայի գույնը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սանկտ Պետերբուրգի ինստիտուտի հետազոտական տվյալներին։
«Ավելի ագրեսիվ վարորդները, միջինում, կարող են ընտրել ավելի վառ մեքենաների մոդելներ և հակառակը, դրանք նույնպես նշաններ են: Այս ոլորտի հետագա ուսումնասիրությունը մեզ թույլ կտա լրացումներ առաջարկել վարորդների մասնագիտական վերապատրաստման մեջ՝ հաշվի առնելով նրանց վարքագծային առանձնահատկությունները», - ասել է ինստիտուտի դոցենտ Անգի Սխվեդիանին:
Ըստ մասնագետների՝ ամենաշատ՝ 10,3-13,9% դեպքերում, ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացությունը մեծանում է ճանապարհներին լուսավորության բացակայության պատճառով։ Տեղումների, անձրևի կամ ձյան առկայությունը 1,3-1,7%-ով մեծացնում է մահվան ելքով պատահարների հավանականությունը։ Վթարի հետևանքով վնասվելու հավանականությունը կախված է նաև սրահում գտնվող ուղևորների թվից, ընդ որում՝ յուրաքանչյուր մարդ 3,9%-ով մեծացնում է վթարի հետևանքով լուրջ վնասվածքներ ստանալու հավանականությունը: