Բիչախչյանը մասնակցեց «Պոգոն»-ի հաղթական խաղին
СпортՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Վահան Բիչախչյանը մասնակցեց ակումբի հաղթական խաղին:
Լեհաստանի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրում «Պոգոն»-ը հյուրընկալվել էր «Ռադոմ»-ին: Հյուրերին հաջողվեց առավելության հասնել 2:1 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Վահան Բիչախչյանը «Պոգոն»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց խաղավարտին մոտ` 87-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Պոգոն»-ը Լեհաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակում 4-րդ հորիզոնականում է: Թիմն ունի 29 միավոր: 41 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարը «Ռակով»-ն է: