Արսեն Զախարյանը կստանա Հայաստանի անձնագիր. ԶԼՄ
СпортԼոնդոնի «Չելսին» մտադիր է ձեռք բերել Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» 19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Գործընթացն արագացնելու համար ռուսաստանցի ֆուտբոլիստը դեկտեմբերին Երեւանում կստանա Հայաստանի անձնագիր, ինչը կհեշտացնի Մեծ Բրիտանիայի աշխատանքային վիզա ստանալու հարցը, հաղորդում է Sports.ru-ն։
Ամռանը Արսեն Զախարյանի տրանսֆերը հնարավոր չէր եղել Ռուսաստանի բանկային համակարգի նկատմամբ բրիտանական պատժամիջոցների պատճառով։ Եթե կողմերը հասնեն համաձայնության «Չելսին» տրանսֆերի համար կվճարի հայաստանյան բանկերից մեկի միջոցով։ «Չելսին» պատրաստ է Զախարյանի տրանսֆերի համար վճարել 12,6 միլիոն եվրո։
Արսեն Զախարյանը մարզական քաղաքացիությունը չի փոխի։ Նա կշարունակի հանդես գալ Ռուսաստանի հավաքականում։