Արագածոտնի մարզում բախվել են ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատարի տղայի BMW-ն ու ՎԱԶ 21213-ը. կան վիրավորներ
Чрезвычайный случайՀայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել հոկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 07։45-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ Հենրիկ Ռուստամյանի վարած ՎԱԶ 21213 մակնիշի և Արցախի Հանրապետության բնակիչ՝ 24-ամյա Էդուարդ Թավադյանի վարած BMW 5351 մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Նիվան գլխիվայր շրջվել է, իսկ վարորդներից Հ. Ռուստամյանը, նրա ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ, 48-ամյա Ռ. Գ-ն և 49-ամյա Ա. Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» ԲԿ։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի
ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Է. Թավադյանի հայրը ՀՀ ՊՆ N զորամասերից մեկի հրամանատար է։