Երիտասարդական ԱԱ․ Արթուր Մկրտչյանի հաղթական մեկնարկը
СпортԻսպանիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթանակով է մեկնարկել Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Մկրտչյանը։ 63.5 կգ քաշային կարգում նա պարտության է մատնել Էստոնիայի ներկայացուցիչ Մաքսիմ Մակարովին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Առաջին մենամարտերում հաղթանակներ են գրանցել նաեւ 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը, 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը։
Նոյեմբերի 18 աշխարհի առաջնության ռինգ դուրս կգա 4 հայ բռնցքամարտիկ։