Finance minister, World Bank official discuss launch of new bank-assisted programs in Armenia Archbishop of France’s Marseille arrives in Armenia China's Xi to visit France, Serbia and Hungary, aims to boost EU ties Armenian Foreign Minister highly appreciated the meeting with Chairman of the Consultative Assembly of Qatar About $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion project Foreign Ministers of Armenia and Azerbaijan to meet in Almaty Blinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East trip By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections 

«Այս իրավիճակում ռուսական տարբերակն Արցախի շուրջ խնդիրների բանակցությունների հեռանկար է թողնում»

Armenian Press

«Առավոտ» թերթը գրում է․ ««Այս նոր իրավիճակում, միանշանակ, իրենց արտահայտություններում, այսպես ասած, ռուսական տարբերակը, Արցախի շուրջ խնդիրների բանակցությունների հեռանկար է թողնում, որովհետեւ այլ տարբերակները համապատասխանում են այս իշխանությունների՝ մինչ այժմ ասած տարբերակին, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում»,- «Առավոտի» զրուցակիցն է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն անկեղծ չէ իր գործողություններում. ինքն այդ եզրահանգման եկել է այս երկու տարվա ընթացքում, պարզապես, նորից մանիպուլացնում է եւ ասում է՝ դեռ մեկ տարի առաջ  այդ տարբերակի մասին մենք տեղեկություն ունեինք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ընդդիմության խորհրդարան վերադառնալու պատճառն այն էր, որ իշխանությունն ընդունեց Արցախի հարցի կարգավորման, այսպես ասած, ռուսական տարբերակը, ինչի մասին օրերս խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, ԱԺ վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եվ ես հիմա կարող եմ ասել, որ կառավարությունը շատ վաղուց՝ դեռեւս 2021 թվականի հունվարից այդ պայմանավորվածությունն ընդունել է, դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով: Եվ ես շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, որ թեման, այնուամենայնիվ, պարզաբանելու հնարավորությունը մեզ համար ընձեռեց: Եվ եթե մեր կառավարության դիրքորոշումը «խուսափողական» է, ըստ էության, այսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել: Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը, իրենք էլ գուցե վստահ չլինելով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել: Ինչո՞ւ եմ ասում վստահ չլինելով, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ ես շատ վաղուցվանից այդ դիրքորոշումը կիսել էի, եւ պիտի որ այնտեղ այդ տեղեկատվությունն արձանագրված լիներ: Եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է եւ համարում է, որ Հայաստանը պետք է մերժի Ռուսաստանի առաջարկները, ճիշտ կլինի, որ նրանք դրա մասին բարձրաձայն հայտարարեն»:

Հարցին՝ ընդդիմության համար ընդունելի՞ է ռուսական տարբերակը, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ոչ մի տարբերակ արդեն չի լինելու այն արդյունքին, ինչ փաստաթղթերով Արցախի շուրջ բանակցային գործընթաց էր ընթանում (նկատի ունի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունները-Ն. Գ.): Նախկին գործընթացը միանշանակ տանում էր Արցախի անկախությանը, ինքնիշխանությանը, իր պատմական տարածքում ապրելու իրավունքին եւ դրա շուրջն էր ձեւավորվում ամբողջ բանակցային գործընթացը, Հայաստան-Արցախ՝ միասնական գործունեությունը՝ անվտանգային միջավայրի պաշտպանության ձեւավորումը, ինտեգրացիոն գործընթացները, ենթակառուցվածքների զարգացումը, տնտեսության զարգացումը եւ այլն: Հիմա՝ ինչ փաստաթուղթ էլ դնեն, այդ փաստաթուղթը չի լինելու այն բովանդակությամբ, ինչի շուրջ նախկին իշխանությունները բանակցել են: Բայց այս նոր իրավիճակում, միանշանակ, իրենց արտահայտություններում, այսպես ասած, ռուսական տարբերակը, Արցախի շուրջ խնդիրների բանակցությունների հեռանկար է թողնում, որովհետեւ այլ տարբերակները համապատասխանում են այս իշխանությունների՝ մինչ այժմ ասած տարբերակին, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Սա՝ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է ընդունի: Գիտեք, եթե նույնիսկ ինքը եկել է այդ  եզրակացության, միեւնույն է, ինքը չի ասում՝ Արցախի ինքնիշխանություն, Արցախի Հանրապետություն, չի ասում, որ Արցախը՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակ, ԽՍՀՄ օրենքների շրջանակներում ինքնորոշվել է, ինքն անկախ է. սա փաստ է: Եվ հաջորդը՝ եթե երկրի ղեկավարությունն այդ եզրակացության է գալիս 2018 թվականից հետո, կամ 2020 թվականի պատերազմից հետո, երկու տարվա ընթացքում, ապա այդ երկրի ղեկավարությունը բացարձակ չի տիրապետում պետության ռազմավարական կառավարման տեսությանը եւ իրավունք չունի այս երկրի ճակատագրի հետ խաղալու»: 

Ի դեպ, ընդդիմության հասցեին վերջերս քննադատություն էր հնչեցրել խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը՝ կանխատեսելով, որ «Հայաստան» խմբակցությունը կփլուզվի: «Վատ է, որ Հայաստանում ընդդիմություն չկա եւ նախկին իշխանությունն իր նախկին ֆինանսների, նախկին պաշտոնյաների եւ նախկին օլիգարխների շնորհիվ փակում է այդ դաշտն առողջ ուժերի համար։ Բայց ես կարծում եմ, որ դա ժամանակի հարց է, հաջորդ փուլում արդեն այսօրվա խորհրդարանական խմբակցություններն ընդդիմություն չեն լինելու։ Վստահ եմ, որ «Հայաստան» դաշնակցությունը մասնատվելու է, որովհետեւ միատարր չի»,- ասել էր նա։ Այս առիթով մեր հարցին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ քաղաքական գործընթացները մշտական են, բայց չկա որեւէ քաղաքական ուժ, որը մշտական է. «Հիմա խորհրդարանական ընդդիմություն է եւ «Պատիվ ունեմ» դաշինքը եւ «Հայաստան» խմբակցությունը: Որքան կարողացել ենք, այնքան էլ աշխատել ենք եւ աշխատելու ենք՝ մեր օրակարգով»: Նա նաեւ հավելեց. «Չեմ ուզում որեւիցե մեկի ասածը մեկնաբանել, բայց այնպես է ստացվում, կարծես իշխանությունն իր առջեւ դրված բոլոր խնդիրները կատարել է, հիմա ընդդիմությունը ռացիոնալ չի: Ամբողջ աշխարհն է տեսել, հայ ժողովուրդն առավելապես, Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչները իրենց մաշկի վրա են զգացել, թե այս իշխանությունները՝ իրենց ռացիոնալ աշխատանքի արդյունքում, ի՞նչ աղետալի իրավիճակ են բերել մեր երկրի գլխին՝ Արցախի  եւ ՀՀ-ի, հատկապես սահմանային բնակավայրերի: Այսօր էլ իրենք գործում են ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից կտրված, իրավիճակային լուրջ գնահատումից կտրված՝ չհաշվելով այն առաջնահերթությունները, որոնք որ անհրաժեշտ են: Այս իշխանությունները ոնց որ ջայլամային քաղաքականություն վարեն՝ գլուխը մտցրել են ավազի տակ, հետեւները՝ բաց: Մի՞թե չեն նկատում, որ իրենք են երկիրը բերելհասցրել այս աղետալի վիճակի: Տպավորություն է, որ իրենք ամեն ինչ արել են, երկիրը փայլուն ձեւով գնում է առաջ՝ արդարությունը, ժողովրդավարությունը, տնտեսական աճը, իրենց խանգարողն էլ միայն ընդդիմությունն է»:

Ըստ Սեյրան Օհանյանի, եթե ընդդիմությունը չլինի, ժողովրդի այն մասին, որոնք մանիպուլացվում են, իշխանությունները՝ «գլուխները կմաքրեն եւ կտանեն առաջ»:

Հարցին՝ ի՞նչ անի քաղաքացին, երբ իշխանությունը բերում է աղետի, ընդդիմությունն էլ դեռ չի կարողանում այդ ամենի «դեմն առնել», Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ մարդկանց հետ աշխատելու ամենաբարդ մեթոդը դա համոզելու մեթոդն է. «Մեր համակիրները միանշանակ համոզմունքն ունեն, որ այս իշխանությունները չեն արտահայտում մեր երկրի շահերը, նրանք պետք է հեռանան եւ մենք պետք է ձերբազատվենք պարտվողի հոգեբանությունից, փոխենք մեր բանակցողին, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք: Ընդդիմությունը, բոլոր առաջատար եւ գիտակից ուժերը պետք է լուրջ աշխատանք տանեն, որպեսզի այդ գաղափարները գեներացնեն մեր քաղաքացիների մոտ: Իսկ քաղաքացիները, որոնք դեռեւս չեն կողմնորոշվել, որոնք դեռ մանիպուլացվում են, մարդիկ, որոնց ուղեղներն այս իշխանությունը լվացել է՝ կենցաղային խնդիրներով՝ ամեն ինչ տանք, միայն իբր խաղաղություն լինի, պետք է ճիշտ կողմնորոշվեն եւ հասկանան, որ երկրի պատիվը, քաղաքացու արժանապատվությունը, Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանությունը, անկախությունը հիմնարար արժեքներ են, դրանց համար պետք է պայքարել եւ ելքն այս իշխանությունների հեռացումն է»»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
At least 9 killed in India road accidentFinance minister, World Bank official discuss launch of new bank-assisted programs in Armenia35 border posts installed on Armenia-Azerbaijan borderUkraine is on an “irreversible path” to NATO - Secretary General Stoltenberg is in KyivKazakhstan to not act as mediator in Armenia, Azerbaijan FMs' meetingArchbishop of France’s Marseille arrives in ArmeniaMediaHub: Armenia's Pashinyan to not attend Putin's inaugurationChina's Xi to visit France, Serbia and Hungary, aims to boost EU tiesTurkish authorities banned May Day demonstrations in Istanbul's Taksim SquareSituation on frontline has worsened: Ukraine army chief SyrskyiCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsBlinken, Turkish FM meet in Riyadh amid Gaza effortsIsrael concerned over possible ICC arrest warrants related to Gaza war – ReutersArmenian Foreign Minister highly appreciated the meeting with Chairman of the Consultative Assembly of QatarDavit Martirosyan, the Secretary General of "Pyunik" FC passed awayICC may discuss issue of Netanyahu's arrestAbout $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion projectGlobal wine production reaches lowest level in 62 yearsIndia says it has increased defense exports 35 times in 10 yearsBritney Spears: My family hurt meForeign Ministers of Armenia and Azerbaijan to meet in AlmatyBlinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East tripProtests continue in Yerevan in support of Armenia’s Tavush Province border residentsRolls-Royce growing its factory so it can build more expensive carsCyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in Karabakh
Most Popular