«Fast and the Furious» ֆիլմի բյուջեն գերազանցել է միլիարդ դոլարի մեկ երրորդը
Наука и культура«Fast and the Furious» ֆիլմի տասներորդ մասը կլինի շարքի ամենաթանկ ֆիլմը, քանի որ դրա բյուջեն գերազանցել է միլիարդ դոլարի մեկ երրորդը, հայտնում է The Wrap-ը։
Այս պահի դրությամբ նախագծի արժեքը կազմում է 340 միլիոն դոլար, ինչը այն դարձնում է ոչ միայն շարքի ամենաթանկ մասը, այլեւ այն հայտնվում էամենաթանկ ֆիլմերի ցուցակի չորրորդ հորիզոնականում։ Առաջին տեղում «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի չորրորդ մասն է (378 միլիոն դոլար), երկրորդում՝ «Վրիժառուներ. Ուլտրոնի դարաշրջանը» (365 միլիոն դոլար), երրորդում՝ «Վրիժառուներ. վերջնախաղը» (356 միլիոն դոլար):
Փորձագետների կարծիքով՝ նոր նախագծի բյուջեն աճել է մասնակից աստղերի բարձր հոնորարների, ինչպես նաեւ բարդ հնարքներից բաղկացած տեսարանների ծախսերի ավելացման պատճառով։
Ֆիլմի տասներորդ մասն ամբողջ աշխարհում թողարկվելու է 2023 թվականի մայիսի 19-ին: