Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan Colombia to cut ties with Israel, president announces on May Day Raffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of Directors Armenia to have Police Guard service US plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023 Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second reading Armenia, Iran discuss matter of increasing flights between both countries 

Նոյեմբերի 20֊ի աստղագուշակ

Horoscope

Խոյ. Օրվա սկիզբն անբարենպաստ է` մեծ է նյարդային լարվածությունը, ինչն էլ խանգարում է կենտրոնանալուն: Դուք անհաջողության եք մատնվում ամենապարզ գործերում, ջղագրգիռ եք և ազատություն եք տալիս ձեր էմոցիաներին: Մտերիմները փորձում են բարձրացնել ձեր տրամադրությունը, սակայն դա նրանց չի հաջողվում: Ձեր հումորի զգացման մոտ հանգստյան օր է, այդ իսկ պատճառով էլ ամենաանմեղ կատակները դուք դիմավորում եք ցցերով:

Կեսօրին հնարավոր են հաջող զուգադիպություններ, հանգամանքների բարենպաստ ընթացք: Երեկոն մեծ ծախսերի պահն է, որոնք հիմնականում արդարացված չեն:

Ցուլ. Հաջող ու հաճելի օր է: Բարդ պահերը հնարավոր են միայն դրա առաջին մասում` անգամ այստեղ գործը կսահմանափակվի մանր կորուստներով և ցավալի թյուրիմածություններով, որոնք կհաջողվի անմիջապես պարզաբանել: Ուշադրություն դարձրեք այն մասնավոր դեպքերի ու դետալների, փաստերի ու իրադարձությունների վրա, որոնք միանգամից չեն աչքի ընկնում:

Օրվա մնացած մասը անցնում է բարենպաստ միտումների ազդեցության ներքո, ձեզ հաջողվում է անել ձեր պլանավորած բոլոր գործերը: Բարձր է ձեր ստեղծագործական ներուժը, ինչի շնորհիվ ոչ’ դուք եք ձանձրանում, ոչ էլ շրջապատին թողնում եք ընկնել տրտմության մեջ:

Երկվորյակներ. Հարմար օր է մի ինչ-որ կարևոր ու լուրջ բանի մասին մտածելու համար, օրինակ` ձեր ապագայի: Այսօր ձեր մոտ հիանալի է ստացվում պլաններ կազմելը, ընդ որում` այնպիսիները, որոնք շուտով կիրականան: Լավ կլինի հյուրեր ընդունել, այդ թվում և այնպիսի մարդկանց, ում հետ դուք գործնական հարաբերությունների մեջ եք: Հաճելի և ոչ պաշտոնական զրույցը թույլ կտա համագործակցությունն ավելի շահեկան դարձնել երկու կողմերի համար էլ:

Արժե կարգավորել ֆինանսական գործերը, հնարավորության դեպքում` պլանվորել բյուջեն, ինչի շնորհիվ կխուսափեք բազմաթիվ անտեղի ծախսերից:

Խեցգետին. Սա ամենաբարենպաստ օր չէ նոր ձեռնարկումների և լայնամասշտաբ նախագծերի վրա աշխատել սկսելու համար: Ավելի լավ է քչով բավարարվել: Ծագում են խնդիրներ շփումների հարցում` դուք օգնության եք դիմում, սակայն միշտ չէ, որ այն ստանում եք: Հնարավոր են կոնֆլիկտներ մարդկանց հետ, ումից կախված է ձեր բարեկեցությունը:

Զբաղվեք հասկանալի ու պարզ գործերով: Օրը միանգամայն հարմար է հարդերձարանը թարմացնելու, աքսեսուարներ ու զարդեղեն գնելու համար: Ցանկալի չէ փողերը ծախսել զվարճությունների և չպլանավորած ուղևորությունների վրա:

Առյուծ. Հարմար օր է փնտրելու համար մարդու, ով պատրաստ է լուծել ձեր բոլոր խնդիրները: Դուք անպայման կգտնեք նրան, կարող եք չկասկածել: Հնարավոր է ազդեցիկ անձի հետ ծանոթություն, ընդ որում` դուք կնվաճեք նրա համակրանքը, ինչի շնորհիվ ձեր առջև կբացվեն բազմաթիվ հետաքրքիր հնարավորություններ: Բեղմնավոր է բիզնես-նախագծերի քննարկումը` ոչ պաշտոնական մթնոլորտում ձեռք բերված համաձայնագրերը ճշգրտորեն կիրականացվեն:

Ձեզ հաջողվում է գտնել ոչ միայն ձեր, այլև` ուրիշների խնդիրների օպտիմալ լուծումները: Օգնելով բարդ իրավիճակներում հայտնված մարդկանց, դուք չեք սպասում երախտապարտության, սակայն ստանում եք այն:

Կույս. Բարենպաստ օր է, որի առաջին մասը հարմար է շփումների համար: Այս պահին դուք կարող եք ասել այն ամենն, ինչ մտածում եք, առանց վախենալու շրջապատի կողմից բացասական ռեակցիայից: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հանդիպումները բարձրացնում են ձեր տրամադրությունը, ինչպես նաև հնարավորություն տալիս օգտական տեղեկություններ ստանալ:

Օրվա երկրորդ կեսը ներշնչանքով ստեղծագործելու ժամանակն է: Ձեր երևակայությունը սահմաններ չունի, իսկ ձեր գլխում ծնվող գաղափարներն էլ չափազանց լավն են: Կարելի է ձեր կյանքում մի ինչ-որ կարևոր բան շրջադարձորեն փոխել, վստահ եղեք` փոշմանելու առիթ չեք ունենա:

Կշեռք. Օրը դժվար թե նշանավորվի կարևոր իրադարձություններով, փոխարենը կանցնի շատ հաճելի: Դուք շրջապատված եք մարդկանցով, ովքեր անկեղծ համակրում են ձեզ, հեշտությամբ եք նրանց հետ լեզու գտնում և ուղղակի հիանալի ժամանակ եք անցկացնում: Հաջողությունները, անգամ աննշան, ձեզ չափազանց ուրախացնում են, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներն էլ հանդիսության առիթ կունենան ընտանեկան կամ ընկերական շրջապատում:

Հարմար օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, դուք հաշված րոպեների ընթացքում կգտնեք դեպի ձեզ հետաքրքրող մարդու սիրտը տանող ճանապարհը:

Կարիճ.  Գտեք ձեզ համար հետաքրքիր զբաղմունք: Սա այն օրերից է, երբ տոնական տրամադրությունն ու թեթևամտությունը տրտմության ու ընկճվածության է հանգեցնում: Լավ կլիներ փոխել իրավիճակը, գտնվել մի ինչ-որ նոր տեղում, ընկերների հետ փոքրիկ ուղևորության մեկնել: Հնարավոր են նոր ծանոթություններ, ընդ որում դուք հակված եք գերագնահելու մարդկանց, որոնց առաջին անգամ եք տեսնում:

Ֆինանսական վիճակը կայուն է, հավանական է հին պարտքերի վերադարձ: Շանս է ստեղծվում գտնել նոր գործընկերներ, ինչի համար պետք է գործի դնեք ձեր հմայքը: Երեկոն կարևոր հարցի շուրջ մտորելու և մոտ ապագայի վերաբերյալ պլաններ կազմելու ժամանակահատվածն է:

Աղեղնավոր. Հարմար օր է այն բանի համար, որպեսզի մի ինչ-որ իրոք հետաքրքիր բանով զբաղվեք: Նման գործերի դուք ձեռնամուխ եք լինում` ձեր խանդավառությամբ վարակելով շրջապատին: Հնարավորություն կա ձեր շուրջը հավաքել համախոհների, գտնել ազդեցիկ դաշնակիցների: Աշխարհիկ միջոցառումների և պաշտոնական հանդիսությունների այցելելը օգտակար կլինի, թույլ կտա ձեռք բերել ծանոթություններ, որոնք շուտով ձեզ պետք են գալու:

Կարելի է խոշոր գնումներ անել, օրը հատկապես հարմար է տեխնիկա ձեռք բերելու համար: Այսօր սկսած հարաբերությունները ավելի շուտ ընկերական, քան` ռոմանտիկ բնույթ կկրեն:

Այծեղջյուր. Դուք չափից ավելի լուրջ եք վերաբերվում ինքներդ ձեզ, և ձեր հասցեին ցանկացած կատակ համարում եք վիրավորանք, սուր եք արձագանքում ամենաանմեղ դիտողություններին: Դա կարող է մտերիմների հետ հարաբերություններում լուրջ խնդիրների պատճառ դառնալ, իսկ սկսված վեճը կարող է վերածվել լուրջ ու երկարատև կոնֆլիկտի: Դուք չեք դրսևորում ձեզ բնորոշ նրբազգացությունն ու զիջողականությունը, և շրջապատը դրանից շատ դժգոհ է:

Կարևոր է ֆինանսական գործերին հետևելը` այսօր ցանկալի չէ փող պարտք վերցնելը կամ տալը: Կարող եք ձեզ որոշ փոքր գնումներ թույլ տալ, իսկ խոշոր ձեռքբերումներից ավելի լավ է հրաժարվեք:

Ջրհոս. Հիանալի օր է: Եթե ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, ուրեմն դա ձեզ պետք էլ չէր: Ընտրեք հեշտ ուղիներ` հենց’ դրանք են, որ հասցնում են նպատակին: Նոր տեղեկությունները յուրացվում են ակնթարթորեն, այդ իսկ պատճառով էլ օրը առավելապես հարմար է ուսման, օգտակար հմտություններ ձեռք բերելու համար:

Դուք շրջապատի հոգին եք, մարդ, ով համընդհանուր հետաքրքրություն է առաջացնում: Ինչ էլ որ անում եք, անմիջապես գտնվում են հետևորդներ ու կրկնակողներ: Դուք հաճույքով ձեզ վրա եք վերցնում առաջնորդի դերը, առանց վախենալու պատասխանատվությունից:

Ձկներ. Շրջապատի մարդիկ ակտիվորեն միջամտում են ձեր գործերին, ինչը ձեզ լրջորեն նյարդայնացնում է: Սակայն ոչ միշտ է, որ դուք ուղղակի կարող եք խնդրել ձեզ հանգիստ թողնել` գործի են դրվում խարդավանքներն ու մանիպուլյացիաները, դուք էլ ստիպված եք անել այն, ինչը բոլորովին չեք ցանկանում:

Ցանկալի չէ զբաղվել այնպիսի գործերով, որոնք պահանջում են կենտրոնացվածություն և լավ ռեակցիա: Հնարավոր են փոքր վնասվածքներ ձեր անճկունության պատճառով: Այսօր ձեզ ավելի հոգեհարազատ է կյանքի սովորականից ավելի դանդաղ ռիթմը: Անձնական հարաբերություններում փոքր-ինչ լարվածություն է զգացվում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
U.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?Madrid Masters: Quarterfinals’ pairings decidedYerevan ex-mayor Hayk Marutyan unanimously elected New Power party chairmanMore than half of Israelis favor PM Netanyahu's immediate resignation, media reportMPs fight each other in Georgia parliament Iraq establishes 2 military bases on border with TurkeyPolice dispersed May Day demonstrations in IstanbulArmenia, Iran discuss matter of increasing flights between both countries Why it is recommended to download applications on trusted platforms: In 2023, Google rejected publication of more than 2 million dangerous applications on Google Play19 dead after road collapses in southern ChinaElizabeth Hurley shows off her age-defying figureKazakhstan president welcomes Armenia, Azerbaijan agreement to hold their FMs' talks in AlmatyYerevan ex-mayor Hayk Marutyan’s founding party congress underwayLive Science: People hear their names being called in forest noise due to pareidolia phenomenon63 people detained during Tbilisi protestJeep Grand Cherokee to no longer have V-twin enginesNewspaper: PM chastises that ‘you don't want to give up a piece of your land to save the whole of Armenia’US State Department: We continue to believe that peace is possible between Armenia, AzerbaijanForeign Minister of Armenia, Director-General of the European Commission discuss Armenia-EU partnership agenda issues
Most Popular