Խոսել եմ Փաշինյանի որդու՝ Աշոտի հետ որդուս նկարը մոր կողմից հրապարակելու հարցով. զոհված զինծառայողի հայր
ՏեսանյութերԵս խոսել եմ իր որդու հետ, Աշոտի, իր բառերից ելնելով՝ հասկացվեց, որ Աննային թվում է, թե ինքն իրավասու է առանց ինձ հարցնելու իմ ընտանիքի նկարները տեղադրի ու ինչ-որ անիմաստ աբսուրդ տեքստ գրի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում նահատակված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջում իր ընտանիքի անդամների լուսանկարի հրապարակմանն ու կից արված գրառմանը:
«Ես իր բառերն եմ ասում. «ես ոչ մի վատ բան չեմ գրել, ես մեծարում եմ քո որդուն», իմ պատասխանը հետևյալն էր. «դու իրավունք չունես ոչ մեծարելու, մանավանդ՝ ոչ էլ պախարակելու»,- ասաց զոհվածի հայրը:
Նա նշեց, որ պատրաստվում է որոշ քայլեր իրականացնել, սակայն ավելին չմանրամասնեց: