Իրանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները ի նշան բողոքի չեն երգել իրենց ազգային օրհներգը 2022 թվականի աշխարհի առաջնության խաղից առաջ
ՍպորտԻրանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Անգլիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության խաղից առաջ՝ ի նշան բողոքի, չեն երգել իր երկրի օրհներգը։ Այս ժեստով նրանք իրենց բողոքն են ցույց տվել Իրանում պետական համակարգի դեմ, որտեղ Մահսա Ամինիի սպանությունից հետո արդեն երկրորդ ամիսն է, ինչ տեղի են ունենում անկարգություններ, ցույցեր ու բախումներ։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 21-ին, Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղում հանդիպում են Անգլիայի և Իրանի հավաքականները։ Խաղը տեղի է ունենում «Խալիֆա» միջազգային մարզադաշտում, որն ունի 45416 հանդիսական։