Տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ վաղը փակ կլինի Մաշտոցի պողոտայի մի հատվածը
SocietyՄայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 22-ին, ժամը 09:00-ից մինչև 16:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից մինչև Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։