Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана Министр финансов Армении принял посла ЕС Василиса Марагоса Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС 

Հայկակ Արշամյանի համահայկական տապալումը. ինչո՞վ է նա ներկայանալու թելեթոնին

Аналитический
2018 թվականի սեպտեմբերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնեց Նիկոլ Փաշինյանի մտերիմներից Հայկակ Արշամյանը և հանրությանը վստահեցնում էին, որ այդ նշանակումով հիմնադրամի պատմության մեջ նոր էջ է բացվելու: Նոր էջ իսկապես բացվեց, սակայն, թե որքանով է այդ էջը հիմնադրամի պատմության մեջ հիշվելու որպես պատմական՝ դժվար է ասել,  թերևս՝ պատմական ձախողված և պատմական  սկանդալային:
 
Մեկ տարի առաջ հայտնի դարձավ, որ պատերազմի ծանր օրերին աշխարհասփյուռ հայության կողմից հանգանակված և «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52 միլիարդ դրամ, որը կազմում է 107 միլիոն դոլար, չի ծառայել իր նպատակին։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ հավաքված 170 միլիոն դոլարի շուրջ 80 %-ը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմի կամքից անկախ և հանրությունից գաղտնի որոշվել է փոխանցել ՀՀ պետբյուջե։
 
Միայն բարձրացված մեծ աղմուկից հետո կառավարությունը ստիպված եղավ հաստատել, որ 52 մլրդ դրամ գումար փոխանցվել է պետբյուջե, այսինքն՝ հայտնվել է կառավարության տնօրինության տակ։ Փաստացի խոսքը հիմնադրամի կանոնադրական նպատակներից դուրս կատարվող ծախսերի մասին է: Իսկ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հենց հիմնադրամի կանոնադրության համապատասխան կարող են կատարվել վճարումներ և մատուցվել ծառայություններ: Իսկ այն փաստը, որ հիմնադրամի հաշվեկշռում եղած գումարը նվիրաբերվել է կառավարությանը, այդ արդեն իսկ հիմնադրամի կանոնադրության խախտում է։ Այստեղ հարցն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը համահայկական հիմնադրամի հիմնադիր է, իսկ կանոնադրության համաձայն` հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի։ Սակայն, հիմնադրանի տնօրեն Հայկակ Արշամյանը այս հարցում, կարծես թե, այլ կարծիք ուներ։
 
Կար ժամանակ, երբ հիմնադրամն Արցախում, Սյունիքում հսկայածավալ աշխատանքներ էր կատարում՝ դպրոցներ, ճանապարհներ էր կառուցում, սակայն այդ ժամանակները, ինչպես հասկանում ենք, անցել են և այսօր Արշամյանի ղեկավարած հիմնադրամը զբաղված է դիցուք՝ հետևյալ խնդիրների լուծմամբ: Մասնավորապես, հիմնադրամը  հայտարարել է, թե ինչ «հուժկու» օգնություն է պատրաստվում տրամադրել Սյունիքի մարզի մի շարք գյուղական համայնքներին: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Սյունիքի մարզում մեկնարկել է համայնքային, կրթական և սոցիալական նշանակության մի շարք խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Հիմնադրամի աշխարհասփյուռ գործընկերների միջոցներով` առաջին փուլով Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ: Այսինքն, ըստ «Հայաստան» հիմնադրամի տնօրինության, աշխարհից կտրված, թուրքի նշանառության տակ ապրող, էլեմենտար կենցաղային կարիքների բավարարման հետ լուրջ խնդիրներ ունեցող Շուռնուխում, Խոզնավարում, Դավիթ Բեկում կամ Ճակատենում գլխավոր խնդիրն արևային ջրատաքացուցիչների բացակայությունն է:

Արշամյանը նաև հայտարարում էր, որ իր ղեկավարած հիմնադրամի նպատակն է լինելու համահայկական բյուջեի ձևավորումը, վստահաբար կարող ենք փաստել, որ այդ նպատակին հասնելուց Արշամյանը դեռ շատ հեռու է:

Մամուլը այս ընթացքում նաև գրեց ռուսաստանաբնակ գործարարների բոյկոտի մասին, որոնք հրաժարվում էին իրենց քսակները բանալ Արշամյանի ղեկավարած հիմնադրամի առջև: Ինքը` Արշամյանը, իհարկե, հերքեց այդ լուրը, սակայն, ինչպես ասում են, չկա ծուխ` առանց կրակի:

Ավելին`  «Հայաստան» հիմնադրամի կանոնադրությունից փորձել են հանել Արցախի Հանրապետությունը։ Այս մասին ամփոփիչ ասուլիսում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների տարեկան ժողովի ժամանակ քննարկվել է կանոնադրության փոփոխության հարցը, առաջարկ է եղել կանոնադրությունից հանելու «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը, ինչին ընդդիմացել է Բեգլարյանը և փոփոխությունները չեն կատարվել։

Ընդամենը մի քանի օրից տեղի է ունենալու «Հայաստան» hամահայկական հիմնադրամի ամենամյա թելեթոնը: Չորս տարի առաջ Հայկակ Արշամյանը հայտարարում էր, որ իր նպատակն է Հայաստանը դարձնել բոլորիս երազած երկիրը, դժվար թե Արշամյանի երազած երկիրը լիներ այն Հայաստանը, որում այսօր բոլորս ապրում ենք, համահայկական ներուժը ժողովել այդպես էլ չստացվեց, փոխարենը` Հայկակ Արշամյանը չորս տարիների ընթացքում հաջողեց արձանագրել համահայակական ֆիասկո....

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Блинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против КитаяZivert вернется на сцену уже в сентябре после творческой паузыАрмения и Италия обсудили вопросы военного сотрудничестваОкампо прочел доклад «Международно-правовые аспекты насильственной депортации армян Нагорного Карабаха»В Испании изъяли 25 тонн гашиша на €50 млнРазъяснение депутата от правящей партии: Может ли Армения отказаться от российского газа, предпочтя азербайджанский? С 1 января 2026 года в Армении в налоговом документообороте будет внедрена QR-кодовая системаСША, Великобритания и Канада ввели новые санкции против ИранаХристианские лидеры Британии призвали правительство признать Геноцид армянГраждане машинами перекрыли трассу Гюмри – ВанадзорУтвержден список кандидатов, выдвинутых Арменией на должность судьи ЕСПЧСкончался журналист, редактор Айк ДжанполадянМинистр финансов Армении принял посла ЕС Василиса МарагосаNikkei: Токио, Рим и Лондон хотят создать прототип новейшего истребителя к 2026 годуРазъяснения экс-омбудсмена Армении: Что произойдет в результате изменений границы на Тавушском участке?В Эчмиадзине граждане проводят акцию в поддержку жителей приграничных сел Тавушской областиАлиев и Шольц обсудят вопросы, связанные с внешней политикой, экономикой и энергетикойНефть Brent подорожала до $89,35 за баррельВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больницеСовместный российско-турецкий мониторинговый центр в Агдаме закрытБольшая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ученики школы села Киранц объявили забастовкуЕреван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и АзербайджанаСуд оставил Мамикона Асланяна под арестомВ исследованиях по строительству новой АЭС в Армении участвуют и американские организации: замминистра ТУИPolitico: США могут в пятницу объявить о пакете помощи Украине на 6 млрд долларов. Но придет он очень нескороВ разных частях Еревана граждане проводят акции неповиновенияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 АПРЕЛЯКарт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Левон Кочарян: Нахожусь в отделе полиции ВедиБлинкен прибыл в ПекинФранция подтверждает свою поддержку Армении: Габриэль Атталь выступил на мероприятии в память Геноцида армянПо всей Армении проходят акции неповиновения: полицейские подвергают граждан приводусАспрам Крпеян: Полицейские обязаны служить Армении, а не интересам Азербайджана и ТурцииЗахарова заявила, что трехстороннее заявление от 9 ноября остается актуальным
Самое популярное