Արցախում կառավարության նոր կազմ է ձևավորվում, որի մեջ ես չեմ լինի․ Հայկ Խանումյան
ПолитическиеԱրցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հայտնել է, որ լքում է պաշտոնը։
«Սիրելի՛ արցախցիներ,
Նոյեմբերի 23-ին, մոտ 2 տարի պաշտոնավարելուց հետո, կդադարեմ զբաղեցնել ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը: Արցախում կառավարության նոր կազմ է ձևավորվում, որի մեջ ես չեմ լինի: Կառավարությունն Արցախում ամենակազմակերպված մարմինն է և այն զգում է բոլորիս աջակցության կարիքը: Արցախի կառավարության ձախողումը, անկախ կազմից, կարող է ճակատագրական լինել ամբողջ հայության համար: Հետևաբար Արցախի կառավարությունը կարիք ունի ամբողջ հայության աջակցությանը: Շնորհակալություն եմ հայտնում ԱՀ նախագահին և կառավարության գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար»,- ասված է նրա ուղերձում: