Աջափնյակի դատարանի մոտ Nissan March-ը բախվել է բաժանարար արգելապատնեշին և շրջվել. կա 4 վիրավոր
Чрезвычайный случайՆոյեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմանում Սիլիկյան թաղամասում՝ Աջափնյակ վարչական շրջանի դատարանի հարևանությամբ, Nissan March մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։
Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիավորների ինքնությունը։