Անհնարին ոչինչ չկա․ Ռոնալդու
СпортՊորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է ԱԱ-2022-ում թիմի առաջիկա առաջին խաղի իր սպասելիքներով։
«Շուտով մենք կսկսենք խաղալ ամենակարևոր մրցաշարում։ Ես ուզում եմ, որ այս ճանապարհը մեզ համար հաջող լինի, և մենք փառաբանենք մեր երկիրը։ Մենք ցանկանում ենք, որ մեր համաքաղաքացիները հպարտանան մեզանով և երջանիկ լինեն։ Անհնարին ոչինչ չկա։ Առաջ, Պորտուգալիա»,- գրել է Ռոնալդուն սոցցանցերի իր էջերում։
Պորտուգալիան Քաթարում կայանալիք մրցաշարը կմեկնարկի նոյեմբերի 24-ին՝ Գանայի ազգային հավաքականի դեմ խաղով: Բացի աֆրիկացիներից՝ Ռոնալդուի թիմը կհանդիպի Ուրուգվայի և Հարավային Կորեայի հետ: