Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана Министр финансов Армении принял посла ЕС Василиса Марагоса Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС 

Ինչով են աչքի ընկել Երևանի փոխքաղաքապետերը. Ստեփան Մաչյան

Аналитический

Այս տարվա սկզբին Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում նշանակվեց Ստեփան Մաչյանը, ով մինչ այդ՝ 2019-ին, զբաղեցրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խորհրդականի պաշտոնը, իսկ 2020 թվականից աշխատանքի էր անցել «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում: Ի դեպ, Մաչյանը համարվում է ոչ միայն նախկին փոխվարչապետ, այժմ փոխքաղաքապետ և ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մտերիմ ընկերը, այլ նաև նախկին նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ՝ Սյուզաննա Բաթոյանի տեգրն է: Սակայն, անդրադառնանք Մաչյանը գործունեությանը արդեն փոխքաղաքապետի պաշտոնում: Քաղաքապետի որոշման համաձայն Մաչյանը համակարգում և վերահսկում է քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի աշխատանքները: 

Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նախագծային աշխատանքների կուռացիան իրականացրել է հենց Մաչյանը: Շատ փորձագետների կարծիքով՝ այստեղ գործ ունենք գերագնահատված պրոյեկտի հետ: Միևնույն ժամանակ, չնայած ներդրված զգալի ֆինանսական միջոցներին, Մաչյանի և քաղաքապետարանի նոու-հաուի սայլը տեղից չի շարժվում և մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքները դոփում են տեղում, կառուցման թեզն էլ առավելապես օգտագործվում է ՔՊ-ականների փիառի նպատակով:

Մյուս խնդիրը, որին պաշտոնավարման ընթացքում բախվեց Մաչյանը, անշուշտ, Կոնդ թաղամասի վերակառուցման խնդիրն էր, որին, մեղմ ասած, լուծում չի առաջարկվել: Կոնդի վերակառուցման հայեցակարգերն այդպես էլ մնացել են սառույցին գրված, որևէ կառուցապատում տեղի չի ունեցել:

Փոխարենը՝ Երևանի այլ թաղամասերում կառուցապատման թույլտվություններ են բաշխվում, որոնց մի մասը տարակուսանք է առաջացնում՝ օրենքի համապատասխանության տեսանկյունից: Դիցուք՝ Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն 4-րդ թաղամասի բնակիչներն  անակնկալի են եկել՝ տեսնելով, որ իրենց բարձրահարկ շենքերի արանքում՝ ընդամենը 1,5 մետր հեռավորության վրա, պատրաստվում են նոր՝ 12 հարկանի շենք կառուցել։ Այսինքն՝ գործ ունենք օրենքի նորմերի բացահայտ խախտման հետ, սակայն շինթույլտվություն տրամադրվել է:

Նույնիսկ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է նշել, որ քաղաքապետարանից ամենաշատը բողոքում են հենց տրամադրած շինթույլտվությունների պատճառով:

Ընդհանրապես, փաստ է, որ Երևանի շինհրապարակներում կատարյալ ամենաթողություն է տիրում: Վերջին ամենավառ դրվագն արձանագրվեց այն ժամանակ, երբ Դալմայի այգում շինարարություն իրականացնելու հետեւանքով փլուզվեց հենապատը, որի պատճառով Ծիծեռնակաբերդի խճուղին փակվել էր։ Հարց է առաջանում՝ ո՞վ է շինթույլտվություն տվել այն հատվածում, որը սողանքավտանգ հատված է։ Մեկ այլ դրվագ էլ կարելի է առանձնացնել:  Քաղաքապետարանի պաշտոնյաները չեն կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչպես է ահռելի չափեր ունեցող, մայրաքաղաքի բազմաթիվ վայրերից տեսանելի «Սատանայի անիվը» առանց թույլտվության հայտնվել «Հաղթանակ» զբոսայգում։ Հսկայական ատրակցիոնն այստեղ է արդեն մի քանի ամիս, բայց սրա մասին սկսեցին խոսել միայն վերջերս, երբ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նիստերից մեկում ենթականերին հարցրեց՝ տեղյա՞կ են արդյոք ապօրինի շինության մասին: Պարզվեց՝ տեղյակ չեն: Ավելին՝ կռուցապատողն առանց համապատասխան թույլտվության իրականացրել է նշված կառույցի իրականացումը: Այսինքն՝ սրանք խնդիրներ են, որոնք պարզապես աչքաթող են արվել:

Ապօրինի կառուցապատման դեպքերից զատ Երևանում գրանցվում են նաև ապամոնաժման աշխատանքներ, որոնք նույնպես հաճախ բազմաթիվ հարցեր են առաջացնում: Դիցուք, քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ձեռքերը, չգիտես ինչու, չեն հասնում օլիգարխների օբյեկտներին: Տեղում են Հրազդանի կիրճում գտնվող բազմաթիվ նախկին պաշտոնյաների օբյեկտները, մինչդեռ տարիներ շարունակ մամուլը գրում էր, որ դրանց մի մասը ապօրինի է կառուցված: Օրինակ՝ «Մոնտե-Քրիստո» ռեստորանային համալիրի տերը քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության երկար տարիների պետ Լեւոն Հարությունյանն է: Աչքի ընկնող եւ այցելուներով հարուստ օբյեկտներից է նաեւ «Գեղամա» ռեստորանային համալիրը: Այստեղ են այցելում գրեթե բոլոր բարձրաստիճան զինվորականները: Բացի ռեստորանից, համալիրը նաեւ գարեջրատուն ունի: Պտտվող լուրերի համաձայն` այն պատկանում է Ռազմական ոստիկանության պետի նախկին տեղակալ Ռազմիկ Խանզրադյանին:  Հրազդանի «ձորում մխրճված» նավի տերը, ըստ մամուլի, հայտնի գործարար Արայիկ Հայրապետյանն է (Լավանդայի Արայիկը): Ի դեպ, նույն մամուլը վերջերս գրել էր, որ Արայիկ Հարությունյանը այժմ փորձում է սիրաշահել գործող իշխանություններին և նոր հենարան գտնել: Մոնումենտի հայտնի դղյակները, որոնք անձամբ Նիկոլ Փաշինյանն էր ապօրինի կառուցված շինություններ անվանում, ոչ միայն տեղում են, այլև բարեհաջող կերպով վաճառվում-գնվում են:

Ընդհանուր առմամբ, կարող ենք փաստել, որ փոխքաղաքապետ Մաչյանի կուռացիայի տակ գտնվող հարցերը և դրանցից բխող խնդիրները ոչ միայն համալիր լուծման չեն արժանացել, այլ նաև լուրջ գլխացավանք են դարձել երևանցիների համար: 

Շարունակելի...

 




 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Столтенберг назвал помощь Украине инвестициями в безопасность НАТОПолицейские применили светошумовую гранату против протестующих в ТавушеHonor представила бюджетный смартфон, спереди напоминающий iPhoneЭксперт посоветовал властям Армении самовольно уйти в отставкуВ Китае нашли самую большую и богатую гробницу правителя древнего царства ЧуОмбудсмен: Депутат парламента Армении может быть лишен свободы лишь в исключительных случаяхФранция безоговорочно поддержит Армению: посол на мероприятии в Монтевидео по случаю годовщины Геноцида армянУкраина вернула тела 140 погибших военнослужащихНа границе Армении и Азербайджана установлено 28 пограничных столбовБузова рассказала, как операция повлияла на ее отношение к людям В Армении с 1 мая вводится обязательная маркировка бутылированной питьевой водыМы решаем вопрос существования Армении в ближайшие десятилетия: ПашинянБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против КитаяZivert вернется на сцену уже в сентябре после творческой паузыАрмения и Италия обсудили вопросы военного сотрудничестваОкампо прочел доклад «Международно-правовые аспекты насильственной депортации армян Нагорного Карабаха»В Испании изъяли 25 тонн гашиша на €50 млнРазъяснение депутата от правящей партии: Может ли Армения отказаться от российского газа, предпочтя азербайджанский? С 1 января 2026 года в Армении в налоговом документообороте будет внедрена QR-кодовая системаСША, Великобритания и Канада ввели новые санкции против ИранаХристианские лидеры Британии призвали правительство признать Геноцид армянГраждане машинами перекрыли трассу Гюмри – ВанадзорУтвержден список кандидатов, выдвинутых Арменией на должность судьи ЕСПЧСкончался журналист, редактор Айк ДжанполадянМинистр финансов Армении принял посла ЕС Василиса МарагосаNikkei: Токио, Рим и Лондон хотят создать прототип новейшего истребителя к 2026 годуРазъяснения экс-омбудсмена Армении: Что произойдет в результате изменений границы на Тавушском участке?В Эчмиадзине граждане проводят акцию в поддержку жителей приграничных сел Тавушской областиАлиев и Шольц обсудят вопросы, связанные с внешней политикой, экономикой и энергетикойНефть Brent подорожала до $89,35 за баррельВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больницеСовместный российско-турецкий мониторинговый центр в Агдаме закрытБольшая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ученики школы села Киранц объявили забастовкуЕреван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и АзербайджанаСуд оставил Мамикона Асланяна под арестомВ исследованиях по строительству новой АЭС в Армении участвуют и американские организации: замминистра ТУИPolitico: США могут в пятницу объявить о пакете помощи Украине на 6 млрд долларов. Но придет он очень нескороВ разных частях Еревана граждане проводят акции неповиновенияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 АПРЕЛЯКарт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодают
Самое популярное