Իրանցի ռեփեր Թումաջի Սալեհիին մահապատիժ է սպառնում բողոքի ցույցերի համար
ИранԻրանցի ռեփեր Թումաջի Սալեհիին մահապատիժ է սպառնում զանգվածային ցույցերին աջակցելու համար, հայտնում է CBC News-ը։
Սալեհին ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին այն բանից հետո, երբ նա իր երգերում քննադատել է Իրանի իշխանություններին և հրապարակայնորեն աջակցել երկրում տեղի ունեցող ցույցերին՝ կապված 22-ամյա Մահսա Ամինիի մահվան հետ։
Թումաջի հարազատները հայտնել են, որ ռեփերին մեղադրում են «Աստծո դեմ պատերազմ մղելու մեջ», որը երկրում պատժվում է մահապատժով։ Տղամարդուն արգելել են փաստաբան վարձել: