Կատարում ԱԱ-2022-ին նախապատրաստվելիս մահացել է մոտ 500 աշխատանքային միգրանտ
СпортԱշխատանքային միգրանտների թիվը, որոնք մահացել են Կատարում մարզադաշտերի կառուցման ժամանակ, 400-ից 500-ի սահմաններում է, հաղորդում է The Guardian-ը՝ վկայակոչելով 2022 թվականի աշխարհի առաջնության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար Հասան Ալ-Թավադիի հայտարարությունը:
Փետրվարին հրատարակությունը հայտնել էր, որ ավելի քան 6500 աշխատանքային միգրանտ է մահացել՝ նախապատրաստվելով Կատարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Կատարական կողմի պաշտոնական տվյալներով՝ 2014 թվականից ի վեր գրանցվել է մահվան երեք դեպք՝ անմիջականորեն կապված շինարարության հետ, ևս 37 մահ՝ դրա հետ կապ չունեցող։
«Տարբեր գնահատականներով՝ նրանք (մահացածները) 400-ից 500-ն են: Ես ճշգրիտ թիվ չունեմ, այն դեռ ճշգրտվում է»,- մեջբերում է The Guardian-ը ալ-Թավադիի խոսքերը։